29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Քարավան 1915» ֆիլմը թուրք դերասանուհին խաղաղության ուղերձ է համարում

Թուրքիայում հայկական թեմատիկայով նկարահանված «Քարավան 1915» Ֆիլմի գլախվոր դերասանուհին Այշե Աքընը խոսել է ֆիլմի մասին, անդրադարձել կինովարձույթից հանվելու պատճառներին։

Աքընը հայտնել է, որ «Քարավան 1915» ֆիլմը խաղաղության ուղերձ է։ Ըստ նրա՝ թուրքական ֆիլմը ոչ թե կաղապարելու, այլ աջակցության կարիք ունի։ 

Դերասանուհին պատմել է, որ ֆիլմում ինքը մարմնավորում  հայուհու, իսկ ֆիլմը սիրո պատմությունը է իր հերոսուհու և թուրք ձիապանի միջև, որը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել սիրելիից։ Աքընը նշել է, որ Թուրքիայի փոխարեն անչափ կտխրի, եթե ֆիլմն օտարների կողմից ընդունվի։ 

Ըստ Աքընի՝ ֆիլմի նկատմամբ վերաբերմունքի, խոչընդոտների, գրաքննության հիմնական պատճառն այն է, որ ֆիլմի յուրաքանչյուր կադրը մի ուղերձ է պարունակում։

Հիշեցնենք, որ ֆիլմը մեծ էկրան բարձրանալուց կարճ ժամանակ անց ռեժիսոր և սցենարիստ Իսմայիլ Գյունեշի որոշմամբ հանվել էր կինովարձույթից։

Ռեժիսորը նշել էր, որ նման որոշում է կայացվել ֆիլմի դիստրիբյուցիայի հարցում առաջացած խնդիրների, կինոթատրոնների կանխակալ տրամադրվածության պատճառով:

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորի նկարագրություններից պարզ է դառնում, որ այնտեղ գերակշռում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական տեսակետը։ Ռեժիսորի կողմից Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է որպես տեղահանություն, որի համար պետությունը 256 միլիոն քուրուշ է ծախսել։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ