10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կատարը Թուրքիայում շուրջ 20 մլրդ դոլարի ներդրում կանի

Կատարը պատրաստվում է խոշոր ներդրում անել Թուրքիայում։ Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ իր պատմության ընթացքում ընդհանուր առմամբ 18 մլրդ դոլարի ներդրում կատարած Կատարն առաջիկայում Թուրքիայում ավելի քան 20 մլրդ դոլար կներդնի։

Այսպիսով, Թուրքիան կընդգրկվի այն 5 երկրների շարքում, որտեղ Կատարի կողմից ամենից շատ ներդրումներ են կատարվում։

Ներդրումները նախատեսված են հիմնականում էներգետիկայի, հեռահաղորդակցության, տուրիզմի, սննդի արդյունաբերության, առողջապահության, ապահովագրության, պաշտպանության, բանկային գործի և նավաշինության ոլորտում։

Հավելենք, որ Թուրքիայում գործում է 121 ընկերություն, որոնցում Կատարը ներդրումներ ունի։ Այդ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 5 մլրդ դոլար։ 2002-2017 թթ․ ընթացքում Կատարից Թուրքիայում կատարված ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1․538 մլրդ դոլար։

Թուրքիայում ներդրումներ կատարող երկրների ցանկում Կատարը զբաղեցնում է19-րդ տեղը։

Երկու երկրների միջև առևտրաշրջանառնությունը 2016թ․ կազմել է 834․5 մլն դոլար, իսկ 2017թ․ առաջին  ամիսների ընթացքում՝ 634 մլն դոլար։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ