Անհրաժեշտ սնո՞ւնդ է պաղպաղակը, թե՞ ոչ
«Նոյան տապան » գործակալության լրագրող Արթուր Հովհաննիսյանն այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման » օրենքի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ օրենքը որակեց որպես ընտանիքաքանդ, հրեշագործ: Ապա նա հարցրեց հիմնական զեկուցողին՝ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, թե օրենքի նախագծի համաձայն՝ ֆիզիկական բռնություն է համարվում դիտավորությամբ ֆիզիական ցավ պատճառելը: «Մեկ ապտակ, թեկուզ մեկ կամ տարվա ընթացքում 5 կամ 10 ապտակ, դա դիտավորությամբ ցավ պատճառե՞լ է, թե՞ ոչ: Դուք ներկայացնում եք, որ ապտակը ֆիզիկական բռնություն չի համարվում, բայց ես պնդում եմ, որ համարվում է, ու դա կարող է չարաշահել ոստկանության կողմից, բացի այդ ո՞վ է որոշելու, թե հոգեբանական բռնությունն ուժեղ է, թե ոչ »,-հարցրեց ն:
Փոխնախարարը պատասխանեց. «Դուք դավադրություններ եք տեսնում և այլն, այն օրենքները, որոնցում դվադրություններ ունենան, դժվար թե քննարկվեն հանրային քննարկումների միջոցով, երբ օրենքը հրապարկված է, այսքան հարցդրումներ են արվում, դա կթողնեմ ձեր խղճի վրա »:
Ինչ վերաբերում է արդեն օրենքի կետերին, ապա Վ. Քոչարյանն ասաց, որ իհարկե, պետք է տարբերություն դրվի վերոնշյալ դրվագների ու ֆիզիկական բռնության միջև, սակայն այսքան տարիներ այս հարցը չի առաջացել, ինչու պիտի առաջանա օրենքի ընդունումից հետո:
«Մասնագետները քրեական օրենսրքով պարզում են, մենք ունենք աֆկետի վիճակում տեղի ունեցող հանցագործություններ, թե ոչ: Սա հոգեբանական բռնության մասին »,-ասաց Քոչարյանը:
Արթուր Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ եթե ինքն իր օրինակ շաքարային դիաբետով երեխային արգելի պաղպաղակ ուտել, արդյոք դա տնտեսական բռնություն է: «Հիմա պաղպաղակ չուտելը կամ երեխային սահմանափակելը, այդ ի՞նչ երևակայության կամ մտածելակերպի պարագայում պետք է բերի տնտեսական բռնության, գրված է անհրաժեշտ սնունդ, անհրաժեշտ սնո՞ւնդ է պաղպաղակը, թե՞ ոչ»,-փորձեց բացատրել Վիգեն Քոչարյանը: