03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

2035 -ին Հայաստանի բնակչությունը կնվազի՝ հասնելով 2,5 մլնի

ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր «Աշխարհի բնակչությունը 2017»՝ «Անջատ աշխարհներ․ վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարության դարում» զեկույցը:

Նա նշեց, որ Հայաստանը մի շարք ցուցանիշներով առաջատարն է։

«Օրինակ` Հայաստանը 2008-ին գրեթե կրկնակի ավելացրեց մայրական խնամքին ուղղվող հատկացումները և ներդրեց ծննդօգնության պետական հավաստագրեր՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ։ Արդյունքում` հղիների բոլոր եկամտային խմբերի համար մեծապես վերացավ անհավասարությունը»,-ասաց նա։ 

Խոսելով կանանց և տղամարդկանց աշխատավարձերի անհավասարությունից` Հայրապետյանն ասաց, որ կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև ճեղքվածք կա ամբողջ աշխարհում՝ ի վնաս կանանց. «Հայաստանում այդ տարբերությունը կազմում է 36%։ ԱԵԿԱ տարածաշրջանում դրությունն ամենալավը Սլովենիայում է, ամենավատը՝ Թուրքիայում»։

Իսկ ահա կրթության առումով Հայաստանում կանանց կրթություն ունենալու ցուցանիշն ավելի բարձր է, մարդիկ ՀՀ-ում կարեւորում են կանանաց կրթություն ունենալու հանգամանքը, քանի որ, բանախոսի ենթադրությամբ, գործում է ԽՍՀՄ-ից մնացած ավանդույթի ուժը։

 «Կանանց պարագայում դիպլոմն այն ժամանակ դիտարկվում էր որպես օժիտի կարեւորագույն բաղկացուցիչ», – ասաց նա։

Բանախոսը ասուլիսի ժամանակ նշեց նաեւ, որ ներկայիս տնտեսական ու դեմոգրաֆիական միտումների պահպանման պարագայում Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, 2035 թ-ին բնակչությունը կնվազի մինչեւ 2,5 մլն. մարդ: Այժմ ըստ պաշտոական տվյալների ՀՀ-ում բնակչության թիվը հասնում է շուրջ 3 մլն-ի:

Գարիկ Հայրապետյանը նշեց, որ ՄԱԿ-ն ունի նաեւ լավագույն սցենար Հայաստանի համար, սակայն դրա համար պետք է սկզբունքորեն այլ բարվոք պայմաններ ապահովել:

 «Լավագույն սցենարի պարագայում Հայաստանում բնակչությունը 2035 թ-ին կարող է կազմել 3,2 մլն մարդ, ինչին հասնելու համար անհրաժեշտ է շատ մեծ աշխատանք տանել, թե տնտեսական վիճակի բարելավման, ներգաղթի ապահովման ու ծնելիության մակարդակի բարձրացման ուղղությամբ», – ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ