02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա մեր վերջին պայքարը չի … շնորհավոր, Մոնթե Մելքոնյան /վիդեո/

“Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ … իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ … Ես երդում տված եմ… Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա…”. սա ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, հրապարակախոս, հնագետ  Մոնթե Մելքոնյանի խոսքերն են:

Նոյեմբերի 25-ը նրա ծննդյան օրն է:

1980թ. Մոնթեն անդամագրվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ), որի շարքերից, գործելաձեւի եւ կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով, մի խումբ ընկերների հետ հեռանում է 1983թ-ին: 1983թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է “ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում” կազմակերպությունը: 1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվելով Փարիզում` հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության եւ դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով, եւ մինչեւ 1989թ. հունվարն անցկացնում է Ֆրեն եւ Պուասի բանտերում:   1989թ. հունվարին Մոնթեն ազատվում է:

Երկար թափառելուց հետո, 1990թ. հոկտեմբերին նրան հաջողվում է գալ Հայաստան:   1991թ. օգոստոսին 3-ին Մոնթեն ամուսնանում է Սեդայի հետ:    1991-ին Մ.Մելքոնյանը, “Ավո” կեղծանվամբ, հայ ազատագրական պայքարի անկոտրուն գաղափարներով, մեկնում է Հյուսիսային Արցախ, եւ սեպտեմբերի 14-18-ը մասնակցում է Էրքեջի, Բուզլուխի եւ Մանաշիդի ազատագրական մարտերին: Վերադառնալով Երեւան` հավաքում է “Հայրենասիրական” ջոկատի մարտիկներին եւ միանալով “Կոռինձոր” ջոկատին` կրկին մեկնում է Շահումյան` Ղարաչինար գյուղը: Մինչեւ դեկտեմբերի վերջերը մասնակցում է Շահումյանի շրջանի պաշտպանությանն ու գրավյալ գյուղերի ազատագրմանը, աչքի է ընկել մարտական կարողություններով ու հրամանատարական հմտությամբ:   1992թ. փետրվարի 4-ին, Վազգեն Սարգսյանը Մոնթեին նշանակում է Մարտունու պաշտպանության շրջանի շտաբի պետ: Հենց նույն օրը` փետրվարի 4-ին, մեկնում է Արցախ: Մեկ ամիս անց նրան հանձնարարվում է գլխավորել շրջանի պաշտպանությունը: 

Իր հրամանատարության ժամանակաշրջանում ազատագրվում է Մարտունու շրջանի բռնազավթված տարածքի 80 տոկոսը, իսկ նրա մարտավարական հմտության եւ դիպուկ գործողությունների շնորհիվ Մարտունին դառնում է անառիկ բերդ, եւ այդ տարիներին շրջանի պաշտոնական փաստաթղթերում այդպես էլ նշվում էր` Մոնթեբերդ:  

1992թ-ի վերջերին Մարտունու պաշտպանական շրջանի մարտական հաջող գործողությունների շնորհիվ` Արցախի պաշտպանական ուժերը հասնում են պետական սահման եւ 20կմ երկարությամբ պահակակետեր հիմնում շրջանի հյուսիսային սահմանագծերում: 1993թ. մարտին Մոնթեն իր զորաջոկատով մասնակցում է Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջերին ու ապրիլի սկզբին՝ ղեկավարում Քարվաճառի ազատագրման գործողությունը` Արցախի կողմից:

1993թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը Մոնթեի ղեկավարությամբ իրականացվում է Քարվաճառի շրջանում տեղաբաշխված թշնամու ռազմակայանների ոչնչացման գործողությունը:   1993թ. հունիսի 12-ին Մոնթեն առաջին անգամ անձամբ չի մասնակցում մարտին, այլ Աշանից ներքեւ գտնվող Մոթ սարի «08» դիտակետից ղեկավարում է Աղդամի մատույցներում թշնամու կրակակետերի ոչնչացման գործողությունը: Մարտերից հետո զինակիցների հետ իջնելով դիտակետից` դիրքերի վիճակն ստուգելու նպատակով, Մարզիլու գյուղի ծայրին անսպասելիորեն հանդիպած հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային ու կարճատեւ, առճակատ մարտում զոհվում է զրահամեքենայի արկի` աջ քունքը մխրճված բեկորից:

 

Շնորհավոր ծնունդ, ազգի՛ լեգենդ:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ