29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տանուլ են տալիս անգամ կնոջն ու դստերը․ հայկական խաղամոլությունը /տեսանյութ/

«Խաղամոլությունը երկու ակունք ունի․ մեկը տնտեսական վատ վիճակն ու հավակնությունների բարձր մակարդակն է, մյուսը՝ ավանդականությունը։ Օրինակ՝ աշխարհի ամենախաղամոլ ազգն ամերիկանրներն են․ ամեն բանի մեջ գրազ գալու պատեհություն են գտնում։ Այնտեղ շատ են ձիարշավարանները, կազինոները, բինգոներ», –   Henaran.am-ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Պարզվում է՝ խաղամոլությունը մեր երկրում բավական բարձր տոկոս է կազմում։

«Մի ռեյտինգային  ցուցակ կար, որտեղ հայերը   աշխարհի մասշտաբով խաղամոլությամբ հնգյակում կամ  տասնյակում էին։ Այս արդյունքն, իսկապես, անհանգստացնող է, առավել ևս եթե մեր բնակչության թվաքանակը հաշվի առնենք», –   նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ընդգծելով՝    երբեմն մարզիկ խաղում են թեկուզ պարտվելու համար․ դա ուղղակի ազարտ է։

Մի ծանոթ ունեմ։ Ասաց՝ մի գործ եմ արել․   գնամ խաղամ, գոնե կրվեմ, քանի որ այդ փողն ինձ տանջում է։ Կան դեպքեր էլ, որ մարդը շատ աղքատ է, բայց տանում, վերջին կոպեկը խաղադրույք  է անում, որ գոնե շահի ու փող  ունենա։ Երբեմն մարդը խաղում է այն  պատճառով, որ իր խմբի մյուս անդամներն էլ են խաղում։ Այսինքն՝ այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, թե տվյալ մարդը ինչ միջավայրում է  ապրում։ Եթե մյուսները պատմում են  այդ թեմայի մասին, իսկ դու ո՛չ կրել ես, ո՛չ կրվել ես, այդ խմբի անդամը լինելով՝ գոնե մի անգամ գնում ես կազինո, որ դու էլ խոսելու  բան ունենաս․ չէ՞ որ այդ խմբի անդամ ես։

Բայց այս ամենից ձերբազատվելու միջոցներ կան։ Մարդը պիտի գիտակցի, որ այդ պատրված գումարով կարող էր իր երեխայի համար մի բան գնել, մյուսը պիտի գիտակցի, որ եթե ամսական 10 հազար դոլար տանուլ է տալիս, կարող էր բարեգործություն անել այդ գումարով։ Մի անգամ մեկին հարցրի, ասացի՝  եթե ամսական    10 հազար դոլար տանուլ ես տալիս, ինչո՞ւ այդ գումարով բարեգործություն չես անում, ասաց՝  դե, դա էլ եմ անում։ Ասացի՝ կարող ես տանուլ տալու փոխարեն՝ այդ գումարով էլ բարեգործույթուն անել, ասաց՝ ես   խաղալուց հաճույք եմ ստանում։ Այսինքն՝ դա ազարտ է։ Ազարտը հոգեբանական արմատներ ունի, բայց կարելի է դիմել հոգեբանի օգնությանը և ձերբազատվել այդ մոլուցքից։

Խաղամոլները լուրջ հոգեբանական խնդիրներ ունեն։ Իրենց օգություն է պետք։ Կան խաղամոլներ, ովքեր կնոջն են տանուլ տալիս, աղջկան, կամ ողջ  ունեցվածքը։ Բայց  խաղամոլներին ևս հնարավոր է օգնել, եթե նրանք ժամանակին դիմեն մասնագետի», – նշեց  սոցիոլոգը։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ