29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Ну погоди”

ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեկ տարվա գործունեության ամփոփումը հաշվետվության տեսքով։ Ամփոփելով մեկ տարին և որոշակիորեն համեմատական տանելով վարչապետի սահմանած նշաձողի հետ՝ կարող ենք, իհարկե, միանգամից ասել, որ մեկ տարում կառավարությունը չի կատարել իր նշած պարտավորությունը։ Ակնկալված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն արձանագրվել է 5.5 տոկոս, սակայն այստեղ դա չէ գլխավոր հարցը, այլ այն, որ օբյեկտիվորեն մենք բոլորս հասկանում ենք, որ մեկ տարում Հայաստանը դրախտ չէր դառնալու, մեկ տարում 830 միլիոն դոլարի ներդրում Հայաստանում չի արվելու, նույնիսկ եթե վարչապետն օպտիմալացներ պետական ապարատի ուղիղ կեսը։

Այլ կեպ ասած՝ ինչո՞ւ նա նախընտրեց այդքան շատ խոստումներ տալ, մանավանդ որ իրենից առաջ եղած վարչապետերն էլ, մեղմ ասած, աչքի չեն ընկել խոստումներ տալով (բացառությամբ Հովիկ Աբրահամյանի): Ուրեմն՝ ինչն էր պատճառը, որ Կարապետյանն այդքան բարձր նշաձող սահմանեց։ Կարծում ենք՝ վարչապետը փորձեց պարզապես լավատեսական նոտա ու էներգիա փոխանցել հասարակությանը թե՛ իր կերպարի, թե՛ մտածողության շնորհիվ։

Գերարդյունավետ աշխատանք դեռևս չի կատարել նա, սակայն միջավայրի առումով կարևոր է նշել, որ փոփոխություն կա։ Ճիշտ է, վարչապետի վարկանիշը փոքր-ինչ ընկել է, սակայն այն դեռ ամենաբարձրն է իշխանական էլիտայի ներկայացուցիչների շրջանում և դա՝ մեկ տարի հետո, իսկ եթե այն առկա է, ուրեմն՝ վարչապետը դեռ չի սպառել իրեն։ Միգուցե գալիք տարում, հատկապես հաշվի առնելով 2018 թվականի ապրիլն ու էլիտայի դեռևս ոչ հստակ վերադասավորումը, լիովին հնարավոր լինի վարչապետից արդյունք ակնկալել, սակայն, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Սերժ Սարգսյանը երկար չի սպասի արդյունքի։ Այնպես որ, ճիշտ է, մեկ տարի անցել է, սակայն այս պահին վարչապետի վերաբերյալ որոշակի, գլխավորապես բացասական բաներ ասել չարժե:

Վաչե Սարդարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ