02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչու ՛՛32 ատամը՛՛ չի հեռարձակվում

“Դե, “այլեւսը” մի փոքր լայն հասկացողություն է: Համենայն դեպս, մինչեւ տարեվերջ հաստատ չի լինի: Կարծում եմ, որ նոր տարում նոր գաղափարներով, նոր հումորներով ու նոր շնչով կներկայանանք մեր հանդիսատեսին”,-Bravo.am-ի հետ զրույցում ասել է ՛՛32 ատամ՛՛ ակումբի պրոդյուսեր, հումորիստ Կարեն Բաբաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հաղորդումն այս եթերաշրջանում չի հեռարձակվում ոչ մի ալիքով: 

Կարեն Բաբաջանյանի խոսքով` սա ստեղծագործական փոքրիկ դադար է.“Հիմա շարունակվում են “Թատրոն 32”-ի աշխատանքները: Նոր ներկայացումներով ենք զբաղված: Իսկ նոյեմբերի 21-ից 25-ը “Պարույր Սեւակ” ներկայացմամբ հանդես կգանք Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Սիսիան, Քաջարան, Մեղրի քաղաքներում”,-նշել է նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ