12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Կոռուպցիայի դեմ քայլերը ճիշտ ուղղությամբ են

Հայաստանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցության 25-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրեզերն ասաց, որ ընթացիկ տարվա համար ստանալու են 17մլն դոլար ֆինանսավորում՝ Հայաստանում իրենց ծրագրերի իրականացման համար. «Այդ միջոցները կուղղվեն տուրիզմի զարգացմանը, էներգետիկ ոլորտին, ժողովրդավարական բլոկի ծրագրերին»:

Ինչ վերաբերում է  «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» հոդվածին, թե Հայաստանը կոռուպցիոն առումով ռիսկային երկիր է, լավ դիրքերում չի գտնվում, այդչափ օգնություն տրամադրելով Հայաստանին, և հարցին, թե մտավախություն չունեն, որ դրանք մսխվելու են, այլ ոչ թե ծառայելու են նպատակին, Դեբորա Գրեզերը պատասխանեց. «Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանը կատարում է քայլեր, միգուցե դրանք փոքր քայլեր են, բայց մեր գնահատմամբ դրանք ճիշտ ուղղությամբ քայլեր են»: Նա նաև նշեց, որ մոտ օրերս ինքն ու  դեսպան Ռիչարդ Միլզը նախատեսում են հանդիպում ունենալ ՀՀ վարչապետի հետ՝ քննարկելու ՀՀ կառավարության հակակոռուպցիոն գործողությունները. «Մենք, որպես միջազգային զարգացման գործակալություն, չենք ցանկանում առաջատար դիրք գրավել այդ աշխատանքների կատարման հարցում, այլ ցանկանում ենք օժանդակել ՀՀ կառավարության նախաձեռնություններին: Մենք այժմ գտնվում ենք քննարկման փուլում, թե ինչ նպատակների կարող ենք ուղղել մեր կողմից հատկացվելիք 800 հազար դոլարը»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ