27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իսկ ուկրաինական հասարակությունն ընդվզում է

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում գրել է.

՛՛Հայաստանն ու Ուկրաինան շրջադարձ կատարեցին իրենց արտաքին քաղաքականության մեջ՝ հրաժարվելով ստորագրել այն փաստաթղթերը, որոնք նախատեսվում էին Վիլնյուսի գագաթաժողովում։
Հայաստանյան և ուկրաինական քաղաքական ու հասարակական արձագանքը, սակայն, միանգամայն տարբեր է։
Հայաստանի խորհրդարանական ուժերից՝ միայն ՛՛Ժառանգությունը՛՛ ընդդիմացավ Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրմանը։
Հասարակությունն էլ առանձնապես չընդվզեց. երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը համատեղ հանրահավաք էին անում՝ անկախության օրակարգով, ներկա էին մի քանի հարյուր մարդ։ Էլ չեմ ասում Շանթի հակառուսական ակցիայի մասին, որին հետևեց մի քանի տասնյակ մարդ։
Ուկրաինայի իշխանությունն միայն հրաժարվել է Եվրամիության հետ Ասոցացման փաստաթուղթը ստորագրելուց. առայժմ խոսք չկա այս երկրի՝ Մաքսային միությանն ինտեգրվելու մասին։
Բայց այսքանը բավարար էր, որ արդեն նախորդ գիշեր Կիևի փողոցներում հավաքվի մի քանի հազար մարդ, իսկ երկու օր հետո՝ ընդդիմությունը հրավիրել է բազմամարդ հանրահավաք, որին ենթադրվում է՝ հարյուր հազար մարդու մասնակցություն։ Շատերն անգամ խոսում են նոր Մայդանի հնարավորության մասին։
Ուկրաինական ընդդիմությունը համարում է, որ Յանուկովիչը Սահմանադրությունն է խախտել ու ազգային դավաճանություն գործել՝ եվրաինտեգրացիայից հրաժարվելով ու խորհրդարանում մտադիր է նախաձեռնել նախագահի պաշտոնանկության գործընթաց։
Պարզ է՝ Յանուկովիչը հույս ունի երկու տարի հետո վերարտադրել իր իշխանությունը՝ նաև Կրեմլի լոյալությունը ստանալով։
Բայց նա կարող նաև զրկվել իշխանությունից, եթե Մայդանը կրկին գործոն դառնա՛՛։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ