25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Վտանգավորության շեմն անցնում ենք»

«Սովորական նախորդ տարիների բյուջեների նման բյուջե է»,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես կգնահատի 2018 թվականի բյուջեի նախագիծը: Պատգամավորը հակված է մտածելու, որ դեռևս չենք կարողացել ձեռնամուխ լինել ծրագրային բնույթի բյուջեատվորման, ծախսերը չափանց մեծ են, բյուջեի ճնշող մեծասությունը հատկացվում է սոցիալական խնդիրների, պաշտպանությունն ու անվտանգությունը, ինչը, պարզ է, մեզ մոտ գերակա խնդիրներ են:

Սակայն պատգամավորը մատնանշեց, որ ավելանում է նաև արտաքին պարտքը, ինչի տվյալները մտահոգիչ են.«Մենք մոտեցել ենք 58 տոկոսին, վաղը չէ, մյուս օրը կգերազանցենք 60 տոկոսը, որն արդեն վտանգավորության շեմն անցնում ենք, խոշոր առումով դա վտանգավոր է: Այս մասին է ասում նաև Կառավարությունը: Մենք այլընտրանք չունենալով դիմում ենք արտաքին պարտքային ռեսուրսների, ամբողջ խնդիրն այն է, թե որքան ռացիոնալ ու արդյունավետ ենք այն օգտագործելու, որովհետև մենք կարող ենք այդ գումարներն օգտագործել սպառելու, ուտելու համար և կարող ենք նպատակային խնդիրներ լուծել, եթե այդպես նոր աշխատատեղ ու եկամուտ ստեղծենք»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ