19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հայաստանյան ոսկեգործները միջազգային «JUNWEX» էքսպոյից 580 միլիոն դրամի արտահանման պատվերներով են վերադարձել

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ոսկեգործական 5 ընկերություններ աշնանային «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսին 1.2 միլիոն դոլարի արտահանման պատվերներ են ստացել։

Հայկական ընկերությունները ցուցահանդեսի օրերին հիմնականում ռուսական մեծածախ գնորդների հետ կնքել են արտահաման 5 պայմանագիր, ևս 16-ը բանակցությունների փուլում են, որոնք էականորեն կավելացնեն «JUNWEX Moscow-2017»-ին կնքված արտահանման պայմանագրերի ընդհանուր ծավալը։ Հայկական թանկարժեք զարդերն ընդունվել են նաև ցուցահանդեսի ոչ մասնագիտացած այցելուների շրջանում, որոնք ձեռք են բերել 34 000 դոլարի թանկարժեք զարդեր։

IMG_20170928_173619«Արաբական շուկան նույնպես մեզ համար թիրախային է, ուստի նպատակ ունենք միասնական հայկական տաղավարով մասնակցել նաև Դուբայի «ՎինչենցաՕրո» ցուցահանդեսին, որի համար Մոսկվայում արդեն հանդիպել և բանակցել ենք կազմակերպիչների հետ՝ մեր արտադրողներին ավելի լավ պայմաններ տրամադրելու շուրջ»,– նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Միջոցառումների կազմակերպման խմբի ղեկավար Մարկուս Ազադյանը։

ՀԶՀ թիմը նաև հանդիպում է կազմակերպել Հայ Ոսկերիչների ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գևորկյանի հետ, որը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոսկերչական հայկական արտադրանքի առաջմղմանը՝ միջազգային շուկայում։  

 

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ