19 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գյումրիի ուսանողությունը` Աշոտյանին

“Հայաստանում չկա այնքան գիտամանկավարժական պոտենցիալ, որքան բուհ կա”,-այսպիսի մեկնաբանություն է գրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում:

Հետևաբար այս մեկնաբանությունից էլ բխում են ՀՀ մարզերի բուհերի խոշորացման ծրագրերը, որոնք, ինչպես որոշման նախագծում է նշված, ուղղված են Երևանի բուհերը բեռնաթափելուն և ուսանողների հոսքը դեպի մարզեր ուղղելուն:

Այժմ քննարկման է դրված Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերը մեկ ընդհանուր հաստատության մեջ միավորելու հարցը: Ստեղծվելիք կառույցն ունենալու է Գյումրու արվեստի ակադեմիա անվանումը:

Պետք է արդյոք սա ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանն ու ընդհանրապես Գյումրիին….Իր գործունեության 16 տարիների ընթացքում Ակադեմիան կարողացել է ձեռք բերել այն դիրքը, որն այժմ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Ըստ կառավարության նախագծի հիմնավորման 1-ին, 4-րդ և 5-րդ կետերի` բուհերի խոշորացման ծրագիրը միտված է մասնագիտական  տեսանկյունից ավելի բարձրորակ և լայն պրոֆիլի կադրեր պատրաստելուն, բուհի հասարակական վարկանիշի, ինչպես նաև դիմորդների շրջանում հաստատության գրավչության  բարձրացմանը, հետապնդում է օպտիմալացման ծրագիր, ինչը, գաղտնիք չէ, որ ոչ միշտ է բերում “լավ բարեփոխումների”:

Ցանկացած խոշորացում ունի իր վատ հետևանքները. պատահական չէ, որ Եվրոպայում շատ կրթական հաստատություններում ձգտում են նեղացնել, հստակեցնել մասնագիտությունները, ոչ թե խոշորացնել, ինչ արդյունքում միշտ տուժել է նեղ մասնագիտության որակը: ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի դասախոսները, ծնողներն ու ուսանողները իրենց բողոքի ձայնն են բարձրացմնում ընդդեմ Գյումրու արվեստի ակադեմիայի ստեղծմանը:

Ուսանողները ընդունելության ժամանակ բուհի հետ կնքել են պայմանագրեր, որոնք միացման դեպքում կկորցնեն իրենց ուժը: Ինչու պետք է դիմորդը ընդունվի Երևանի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ և ավարտի նորաբաց, վարկանիշ չունեցող մի բուհ, որը կապեր չունի Երևանի ակադեմիայի հետ: Այժմ Գյումրու մասնաճյուղում հաճախ դասախոսություններ են կարդում Երևանի ակադեմիայի մասնագետները, շատ ուսանողներ իրենց մագիստրոսական կրթությունը շարունակում են մայր բուհում, և որ ամենակարևորներից մեկը` ստանում են մայր բուհի համապատասխան որակավորմամբ դիպլոմ:

Միավորումից հետո քանի տարի է հարկավոր, որ Գյումրու արվեստի ակադեմիան կապեր հաստատի եվրոպական երկրների հետ կամ ինչքան ժամանակ է պետք, որպեսզի գյումրին ունենա բավարար մասնագիտական պոտենցիալ, քանի որ ակադեմիայի դասախոսները բացառապես արվեստագետներ են և նրանցից շատերը պատրաստ չեն դասավանդել ինչ-որ մի նորաբաց կառույցում, որը հայտնի չէ, թե ինչ ծրագրերով է ղեկավարվելու:

Իսկ եթե ներկայիս արվեստագետները հրաժարվեն ակադեմիայում դասավանդելուց, ապա գալիք սերունդը, որն ունի արվեստում հմտանալու պատրաստակամություն, որպես արվեստագետ կրթվելու համար չի ստանա բավարար գիտելիք: 

2000 թ. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը առանձնացավ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի…

Գյումրեցի ուսանողները առաջ են քաշում այս փաստը` եթե խոշորացված գործունեությունն արդարացված էր ու նպատակահարմար, ապա ինչու՞ հաստատությունը բաժանվեց երեք տարբեր բուհերի… Արդյո՞ք լայն պրոֆիլի կադրերի պատրաստման դեպքում չի տուժի նեղ մասնագիտական որակավորումը, արդյո՞ք դիմորդը կցանկանա ընդունվել դեռևս ոչ վարկանիշային և նորաբաց հաստատություն, արդյո՞ք Երևան ընդունվող դիմորդը կդիմի Գյումրիի արվեստի ակադեմիա կամ արդյո՞ք նորաստեղծ բուհը կունենա բավարար ուսումնական և տեխնիկական պոտենցիալ… սրանք հարցեր են, որոնք ակադեմիայի ուսանողությունը կառավարությանն է ուղղել իր բաց նամակում:

Հիշեցնենք, այսօր ԿԳՆ Արմեն Աշոտյանը աշխատքանային այցով Գյումրիում էր: Հոդվածը ստորագրված է Գյումրիի մի շարք ուսանողների անունից: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ