«Կարծում եմ՝ առաջիկայում նման հարց չի կարող ի հայտ գալ» (տեսանյութ)
«Շատ ցավալի տրենդ է, բնականաբար, շատ վատ եմ գնահատում: Հայաստանն այսօր գտնվում է ԵՏՄ-ում, բայց Ռուսստանի դեմ կիրառված են սանկցիաներ, ու լուրջ պրոբլեմներ են ի հայտ գալիս, իսկ դա էլ ազդում է Հայաստանի տնտեսության վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ խոսելով վերջին շրջանի ու դեռևս սպասվող թանկացումներից:
Ըստ նրա՝ Հայաստանն այսպես չի կարող շարունակել, պետք է ելքեր գտնել, որ Հայաստանը լուրջ տեմպերով զարգանա: «Շատ ցավալի է, որ սա է իրավիճակը, բայց ունենք այն, ինչ ունենք»,-նշեց նա:
Հարցին, թե հնարավոր է որ որպես ելք պահանջեն Կառավարության հրաժարականը, Ա. Զուրաբյանն արձագանքեց. «Նման հարց մեր օրակարգում չկա, և ես կարծում եմ, որ առաջիկայում նման հարց չի կարող ի հայտ գալ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: