13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանական հեռուստաալիքներն իրենց ժողովրդին իրոք դրել են «էշի տեղ»

Նախ՝ հաղորդում են, որ Աղդամում արդեն բամբակի բերքահավաքի սեզոնն է, սակայն գյուղացիները չեն կարողանում մտնել դաշտեր ու անել իրենց գործը, քանի որ հայկական կողմն այդ դաշտերը կրակի տակ է պահում։ Ու հետո իբր իրենց հաղորդածը հաստատելու համար խոսեցնում են գյուղացիներին։ Սրանք էլ, անձրևանոցներ հագած, ընդամենն ասում են, որ որևէ կերպ չեն կարողանում սկսել բերքահավաքը, նույնիսկ մեկն էլ շեշտում է հենց եղանակային պայմանների վատանալը և անձրևների սկսվելը։

Ու ամենախոխմեն էն է, որ նկարահանման ժամանակ վերևից դույլով անձրև է թափվում։ 

Սուտ, թե սուտ, գոնե ասեն՝ հայերն են «վերևների հետ» պայմանավորվել, որ «անձրևի տակ պահեն» դաշտերը, թե չէ կրակի տակ պահել և այլն:

Մարդ չգիտի՝ ծիծաղի, թե լաց լինի սրանց քարոզչական ապարատի «գլուխգործոցների» վրա։

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ