29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանը եւ «Քեթրինի» Միհրանը. Ժողովուրդ

 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»–ն ու Աժ պատգամավոր Միհրան Պողոսյանի «Քեթրին գրուպ»–ը հայտնվել են ռիսկային ընկերությունների ցանկում։ Այս մա­սին երեկ հայտարարեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը։ Նշենք, որ ՊԵԿ-ը ստու­գումներ է անցկացրել «Քեթրին գրուպ» եւ «Մուլտի գրուպ» ընկերություններում։ Ըստ Վարդան Հարությունյանի՝ համակարգիչն ընտրում է ռիսկային ընկերություններին, որտեղ պետք Է տվյալ տարում ստուգումներ անցկացվեն. «Այդ եր­կու ընկերությունները 2016 թվականին ներառված են եղել 2017 թվականի ստուգումների ցանկում եւ այս տարի պետք է ստուգվեին»։ Աակայն «Մուլտի գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Աեդրակ Առուստամյանը չի պատկերացնում, թե ինչ է ռիսկային ասել։ «Ես չգիտեմ, թե ինչպես են ռիսկայնությունը հաշվել։ Իսկապես չգիտեմ, թե որն է ռիսկայինը։ Ես միայն կարող եմ ասել, որ մենք մեր հարկային պարտավորությունները կատարում ենք ժամանակին։ Մենք ոչ մի հարկային պարտավորության ուշացում, չվճարված հարկ չունենք»,– ասաց Ա. Առուստամյանը։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ