07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանի «վերջնագիրը». 168 Ժամ

«Սարգսյանի վերջնագիրը Թուրքիային ինձ հա­մար բավականին հետաքրքիր թվաց, քանի որ վստահ եմ Սարգսյանը գիտի, որ էրդողանը չի արձագանքելու այդ վերջնագրին վավերացնելով այդ արծանագրությունները, ինչպես երեք տարի առաջ, երբ Սարգսյանը կրկին անդրադարձել էր արձանագրություններին։ Կարծում եմ այս անգամ ելույթի թուրքական հատվածի հասցեատերն այն միջազգային հանրությունն էր, որը Սարգսյանի հետ ֆուտբոլային դիվանագիտության, ապա ցյուրիխյան ար– ձանագրությունների նախաձեռնողն էր։

Նախաձեռնողների թվում նաև Մոսկվան էր, որն այդ շրջանում որոշակի խնդիրներ էր փորձում լուծել»,– թերթի հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ ԳԱ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին այս մասին ասել է թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը։ Նա նշել է, որ Ս. Սարգսյանը փորձեց դուրս գալ «թելադրված ռուսական օրակարգից»՝փորձե­լով հավատարմություն հայտնել Արեւմուտքին Թուրքիայի հետ հարաբերությունների և աշխարհում Թուրքիայի ներկայիս դերակատարության ընկալման մասով։

Թուրք գործչի որակմամբ սա հե­տաքրքիր ժեստ էր։ Իր հերթին Ստամբուլում լույս տեսնող «ժամանակ» թերթի հայերեն էջերի խմբա­գիր Բագրատ էստուկյանն ասել է, որ Ս. Սարգսյանն իր ելույթով փակեց այն դուռը, որը բացել էր Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Սակայն, ըստ նրա, խոսքը պարզապես այս փուլի մասին է, և ՀՀ իշխանություններն այնուամենայնիվ ապագայում եւս ձգտե­լու են հայ-թուրքական սահմանի բացմանը, որը ներկայումս անիրատեսական է:

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ