02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի քրդամետ կուսակցության կին պատգամավորը զրկվել է մանդատից

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Սիիրթ նահանգի կին պատգամավոր Բեսիմե Քոնջան զրկվել է մանդատից։

Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ այդ մասին համապատասխան փաստաթուղթ է հրապարակվել Թուրքիայի կառավարության աշխատակազմի կողմից։ Նշյալ փաստաթուղթն ընթերցվել է Թուրքիայի խորհդարանում, որից հետո Քոնջան զրկվել է պատգամավորական մանդատից։

Որպես դրա պատճառ նշվել է այն, որ Քոնջան իր ելույթներում աջակցում է ահաբեկչությանը: Աղբյուրը հիշեցնում է, որ  Քոնջան ավելի վաղ Թուրքիայի Գազիանթեփի դատարանի կողմից մեղադրվել էր «ահաբեկչական կազմակերպության օգտին» քարոզչություն անելու մեջ և դատապարտվել 2,5 տարի ազատազրկման։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորական մանդատից զրկվել էին քրդամետ կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, պատգամավորներ Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը և Նուրսել Այդողանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ