30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Անկարայում 1.5 միլիոն դոլար արժողությամբ Աստվածաշունչ է առգրավվել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է Սիրիայի քաղաքացի, ով փորձել է երկրից ապօրինի ճանապարհով բյուզանդական ժամանակաշրջանին պատկանող աստվածաշունչ դուրս բերել:

 Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ Աստվածաշունչը, որի կազմի վրա Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի և երկգլխանի օձի պատկերներ են, Սիրիայի քաղաքացի Մուհամմեդ Դ.-ն Սիրիայից բերել է Անկարա և այստեղից էլ փորձել է այլ երկիր տանել: Թուրքիայի հետախուզական ծառայությունը ձերբակալել է Մուհամմեդ Դ.ին, իսկ Աստվածաշունչը՝ առգրավել:

Ըստ աղբյուրի՝ եղնիկի կաշվից պատրաստված և ոսկեզօծ էջերով Աստվածաշնչի մոտավոր արժեքը կազմում է 1 միլիոն 500 հազար դոլար: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ