«Աչքն էլ ենք հանում». Առավոտ
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը երեկ Աժ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Դատախազության մասին» օրենքի նախագիծը։ Նա ասաց, որ այս նախագծով գլխավոր դատախազին ներկայացվող պահանջները, նշանակման կարգն է սահմանվել։ Գլխավոր դատախազի տեղակալի նշանակման հարցն է լուծվել։ Գործող օրենքով նախատեսում էր, որ գլխավոր դատախազի տեղակալին գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում է ՀՀ նախագահը։
Նոր նախագծով նախատեսվում է, որ կամ գլխավոր դատախազը դատախազներից համապատասխան կոլեգիայի եզրակացության հիման վրա նշանակում է տեղակալ, իսկ եթե ոչ, ապա անցկացվում է մրցույթ եւ որակավորման հանձնաժողովի եզրակացությամբ մրցույթը հաղթահարած մասնակիցներից մեկին գլխավոր դատախազը նշանակում է տեղակալ։
Նաեւ փոփոխություններ են արվել Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների հատուկ խմբի եզրակացության հիման վրա. «ԳՐեԿՈ»-֊ն նշել էր, որ էթիկայի հանձնաժողովում հիմնականում պետք է լի֊նեն դատախազներ, դատախազության համակարգից դուրս անդամներ չպետք է լինեն, իսկ գործող օրենքով նշվում էր, որ 4 իրավաբան գիտնական էթիկայի հանձնաժողովում նախագահի կողմից են ներզրավում։ Հիմա նոր օրենքում ամրագրվում է, որ բոլոր անդամները դատախազաթյունից պետք է լինեն»։ Գործող օրենքով, Որակավորճան հանձնաժողովի բոլոր անդամներին գլխավոր դատախազն էր նշանակում, նոր նախագծով Որակավորման հանձնաժողովում լինելու է նաեւ Արդարադատության ակադեմիայի ռեկտորը, համակարգում ընտրվելու են նաեւ որոշ ներկայացուցիչներ։ 9 անդամներից մեկը ռեկտորն է լինելու, մնացածը նշանակվում են՝ 3 իրավաբան գիտնական, 4 դատախազ եւ մեկ դատախազի տեղակալ։
Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը ճի շարք դիտոդություններ ներկայացրեց. «Նախագծով սահմանվում է՝ գլխավոր դատախազի լիազորությունները կարող են դադարեցվել երկու դեպքում՝ եթե ինքը խախտել է օրենքը եւ եթե խախտել է էթիկայի կանոնները։ Մտահոգությունները փարատելու համար մենք հիմա հանում ենք՝ եթե խախտել է օրենքը արտահայտությունը եւ ստացվում է, որ գլխավոր դատախազը կարող է մեկի հետ կոպիտ խոսել, մենք ասում ենք՝ այ, արի մենք հիմա քեզ գործից ազատում ենք, բայց եթե օրենք խախտի, ապօրինի որոշում կայացնի՝ ոչ մի բան չենք անեւու։ Այսինքն, մենք ունքը ուղղելու փոխարեն՝ աչքն էլ ենք հանում, ո՛չ, անընդունելի՛ է»։
Կոստանյանն ասաց, որ դատավորների հետ կապված «Դատական օրենսգրքում» կա, որ պաշտոնանկության հարց կարող է առաջանալ, եթե կոպիտ, չարամիտ խախտման մասին է խոսքը, օրենքն էլ հստակ սահմանում է որն է չարամիտը, որը՝ կոպիտը։ Եթե մենք գլխավոր դատախազին պատրաստ ենք պաշտոնից ազատել որովհետեւ ինքը մեկի հետ կոպիտ է խոսացել, բայց չենք կարող ազատել, որովհետեւ կոպիտ, չարամիտ խախտում է օրենքը, ես չեմ կարծում, որ մենք նման գլխավոր դատախազ ուզում ենք ունենալ»։
Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: