18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Եկեք, հիմնավորեք, տեսնեմ՝ կարող եք հիմնավորել. Փաշինյան

 ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկում է «Ելք» խմբակցության կողմից խորհրդարանին ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսել: Մինչ այդ, քննարկման նեկայացվեց «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԺ 16-ր կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս նման նախագծերի մասով Աժ եզրակացություն ներկայացնելու համար ստեղծել ժամանակավոր հանձնաժովով: «Մենք Ելք դաշինքի ներկայացուցիչներս ժամանակին, երբ քննարկվում էր ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը, շարունակում էինք համոզված լինել, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում անելիք չունի և ԵԱՏՄ անդամակցությունը լրջագույն սպառնալիքներ են ստեղծել տնտեսական, ռազմաքաղաքական և քաղաքական ուղղությունների համար և վեջին 3 տարիները հիմնավորել ենք այս պնդումները:

Փաշինյանը նկատեց, որ բոլոր առումներով ԵԱՏՄ կանխատեսվող սպառնալիքները և անարդյունվետությունը արդարացվել է: «Այսօր պաշտոնական վիճակարգությամբ և ոչ պաշտոնական լրատվությամբ թաքցվում է , որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ- նույնիսկ ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության զգալի անկում է ունեցել»,-ասաց նա և նշեց, որ կոնկրետ թվեր ունեն դուրս բերված: Նիկոլ Փաշինյանը կարևոր առաձնահատկություն ևս առաձնացրեց, որ ըստ էության տվյալ տնտեսական միությունը գոյություն չունի:

Փաշինյանը շարունակեց, որ ՀՀ-ի մասակցւթյունը ԵԱՏՄ-ին քաղաքական առոմով ևս վտանգավոր է: «Առաջին պատճառը մեր գործընկների կողմից նկատվող արհամարհանքի դրսևորումներն են մեր պետականության նկատմամբ, մյուս անդամ երկրներից նկատվող շատ ցինիկ միջամտությունները կամ փորձերը ՀՀ ներքին գործերին: Այն մտավախությունները, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով ՀՀ-ին ինքիշխանությանը վտանգներ է սպառնում այս ընթացքում, ավելի են հիմնավորվել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջարկում են հանձնաժողով ստեղծել ոչ թե նրա համար, որ համոզված չեն, այլ ասում են՝ եկեք, հանձնաժողով ստեղծենք, որտեղ ՀՀԿ-ն մեծամասնություն կլինի և կարող է հիմնավորել հակառակը: «Եկեք, հիմնավորեք, տեսնեմ՝ կարող եք հիմնավորել: Այս հանձնաժողովի վերլուծության ապագան պետք է լինի ռազմավարության հեռանկարը, այսինքն՝ ՀՀ-ն հեռանկար ունի ԵԱՏՄ-ում, և ընդհանրպես ԵԱՏՄ հեռանկար ունի, թե չունի: Այս հարցերն ունեն լրջագույն բանավեճի կարիք»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ