«Ծուղակների մեջ չպիտի ընկնենք, զգո՛ւյշ ու հավասարակշված»
«Շատ բան չենք կարող անել, մի կողմից ինքնորոշման խնդիր կա, որը մեզ հարազատ է, բայց Կատալոնիայում, տեսանք, թե ինչպես եկան, ծեծեցին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն՝ ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես պետք է վարվի Հայաստանի Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո:
«Մենք տեսնում ենք, թե Ուկրաինայում ինչքան լուրջ խնդիրներ կան ինքնորոշման հետ կապված, և այս ծուղակների մեջ մենք չպիտի ընկնենք, իրենք բավական ակտիվ են հայերի նկատմամբ, բայց փորձենք զգույշ ու հավասարակշված լինել, մենք մեծ պետություն չենք ու մեծ խաղերի մեջ չպիտի մտնենք: Հարկավոր է խուսանավել»,-ընդգծեց նա:
Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ Թուրքիայի այսօրվա իրավիճակը տեսնելով, չի կարծում, որ Թուրքիան մարտավարական քայլեր կանի: «Սպառնալիքներից բացի, չեմ կարծում, որ կլինեն ավել քայլեր»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին ու դրանք մինչև գարուն չընդունելու դեպքում առ ոչինչ ճանաչելու նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանն, ապա Գ. Հարությունյանն ասաց. «Վերջակետեր դրվեցին հարցերին, որոնք անընդահտ կախված էին օդում: Ես գտնում եմ, որ ճիշտ էր, որ այդպիսի վերաբերմունք ստացան այդ արձանագրությունները»: