17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թե ձեզ նյարդայնացնո՞ւմ է այն հանգամանքը, որ հայտնվել եք քաղաքական պրոցեսների լուսանցքում /վիդեո/

2014թ.-ի պետական բյուջեի քննարկմանը ընդդիմադիրների քննադատական ելույթից հետո արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա բնական համարեց, որ հիմնական քաղաքական փաստաթղթի՝ պետական բյուջեի քննարկման ժամանակ քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց կարծիքը: Ինքը որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ՝ դրական է գնահատում քաղաքական բազմակարծությունը, որը ժողովրդավարության զարգացման լոկոմոտիվն է:

Սակայն Շարմազանովի համար անհասկանալի է, երբ մարդիկ խոսում են քաղաքական մերժողականության լեզվով և ոչ թե հստակ քննադատության են ենթարկում բյուջեի նախագիծը: ՛՛Քննարկելու իրավունք ունենք և ես չեմ բացառում, որ կան թերություններ, բայց ամեն ինչ տեսնում եք սև ակնոցներով ու խոսում ինչ-որ հուսահատության մասին: Ձեզ որևէ մեկդ հարց չե՞ք տալիս՝ այդ հուսահատության համար քաղաքական ընդդիմության մեղքը չկա՞:

Թե որ 5 հոգով 15 երգ եք երգում, թե՞ ձեզ նյարդայնացնում է այն հանգամանքը, որ հայտնվել եք քաղաքական ու քաղաքացիական պրոցեսների լուսանցքում ու այս ամբիոնը ուզում եք օգտագործել նոր ընդդիմադիր դաշինքների համախմբման համար: Ի սեր Աստծո, ինչքան ուզում եք համախմբվեք, ինչքան ուզում եք միացեք: Ես դրան կողմ եմ, բայց եթե դրանք գաղափարական չեն, ապա ձախողված են՛՛,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության փաստարկներին, թե աղքատության թիվը մեծանում է, ՀՀԿ խոսնակն ընդգծեց. ՛՛Իհարկե, մեր պետության համար կան լուրջ մարտահրավերներ՝ անվտանգության համակագի ամրապնդում, աղքատության նվազում, ծնելիության մեծացում:

Այս բյուջեի նախագծում կա՞ն այս հարցերի պատասխանները՝ կան, իհարկե կան: Այլ հարց է, որ դրանք բավարար են, թե ոչ: Իհարկե, սա մեր երազանքների, ցանկությունների բյուջեն չէ, բայց անընդունելի եմ համարում, որ շուրջ 238.000 մարդու աշխատավարձի բարձրացման մասին բան չեք խոսում՛՛:

ԱԺ փոխնախագահը կարծում է, որ ՀՀ թիվ մեկ խնդիրը ոչ թե արտագաղթն է, այլ ցածր ծնելիության մակարդակը: ”Մեր բյուջեի նախագծով խթանվո՞ւմ է ծնելիությունը: Իհարկե, այո: Բյուջեն, քաղաքական իշխանությունն, այնքան խոցելի թևեր ունենք, որ բերեք անկեղծ լինենք, այո՛, մենք ունենք բազում թերություններ, բայց ամեն ինչ ներկայացնել սև ակնոցներով, այն ինչ գոյություն չունի, չի բխում հենց ձեր շահերից, որովհետև նման գործողությունների արդյունքում եք դուք հայտնվել քաղաքական պրոցեսների լուսնացքում՛՛:

Տեսանյութը A1+-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ