29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամենասարսափելի կորուստն՝ ըստ մասնագետների

Հանրային գործիչ Դավիթ Սանասարյանն ասում է, որ հենց փողոցների անվանափոխության հարցը մտավ քաղաքական օրակարգ, ՌԴ-ից սկսեցին մատ թափ տալ՝ այս ինչ հակառուսական բան է: Այս մասին նա նշեց այսօր անկախության վերաբերյալ քննարկման ժամանակ:

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն էլ նկատեց, որ պետք է բարեկաների թիվն ավելացնել, անել ինչպես Իսրայելն է անում: «Մի՛ մերժեք ո՛չ ԵԱՏՄ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Ամերիկան, ո՛չ Եվրամիությունը, մերժողականությամբ ոչ մի բանի չենք հասնի»,-նշեց նա:

Henaran.am-ը բանախոսներից հետաքրրքվեց, թե որն է եղել մեր ամենամեծ կորուստը:  Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն ասաց, որ այսօր շարունակվող պատանի, երիտասարդ սերունդի անդառնալի մահերն են ամենամեծ կորուստները: «Այն գինը, որ շարունակում ենք ստանձնել այն ամենի համար, որ ստանձնել ենք, գնալով ավելի վտանգավոր է դառնում: Մեր անվտանգությունն ու մնացածը պետականության հաշվին պիտի կարողանանք ապահովել, որը չենք կարողանում»:

Քաղաքական ակտիվիստ ՕԼյա Այվազյանն էլ պատասխանեց, որ ամենասարսափելի կորուստը մարդիկ են, որ 40 տոկոս միգրացիան աճել է: Դավիթ Սանասարյանի կարծիքով էլ՝ ամենամեծը մարդկանց կորուստներն են: «Գնալով մեծանում է ինքնիշխանության կորուստը, ընտրելու իրավունքի կորուստը, ընտրական իրավունքը վերջնականապես ջախջախվել է, քաղաքացիների մեջ համոզմունք կա, որ ոչ թե ընտրոմ են, այլ նշանակում են»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գտնում է, որ անկախությունը կարողացավ սովետական  բնակչին վերածել քաղաքացու, սակայն 2000 թվականից այսօր ամենամեծ կորուստը քաղաքացուն անդեմ մասսայի վերածելն է, քաղաքացու դեմքի կորուստն է ցավագին՝ ըստ նրա:

ՀԱԿ փոխնախագահն էլ ընդգծեց, որ վերջին ակորդն այս ընտրություններն էին, երբ քաղաքացու քիստը հանեցին: «Մեր հասարակությունը դարձել է հարմարվող, վախեցած, ամբողջ հասարակությունը գերի է: «Սաս»-ի, դպրոցների պատմությունները, սրանք բոլորը վախի ազդանշան են քաղաքացու նկառմամբ, առանց քաղաքացու անկախություն գոյություն չունի, ըմբոստ քաղաքացու պակասն է ամենամեծ կորուստը»:

Դավիթ Սանասարյանը վերջում նշեց, որ անկախության սերունդի հետ շփումները, սակայն, ցույց են տալիս, որ նրանք տարբերվում են, անկախության սերունդի կոչումն է, հույս կա, որ բարձր կպահեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ