20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը թույլատրել է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին․ RBK

Ռուսական RBK լրատվամիջոցը անդրադարձել է նախօրեին Երևանում «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթին ու գրել, որ Նալբանդյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ բանակցում է տարածքների վերադարձ, որոնք վտանգ չեն ներկայացնում Լեռնային Ղարաբաղի համար:

Հայկական կողմը առաջվա նման խոստովանել է, որ պատերազմի դեպքում պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, գրում է կայքը: «Ինչ վերաբերում է տարածքների վերադարձին, ապա խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը: Այլ մանրամասներ ասել չեմ կարող, հակառակ դեպքում բանակցությունները կարող են կանգնել», – մեջ է բերել կայքը Նալբանդյանի խոսքերը։

Կայքը նշում է, որ Ֆորումի ընթացքում Նալբանդյանը  հիշեցրել է Հայաստանի դիրքորոշումը: «Եթե պատերազմ սկսվի եւ այն հնարավոր չլինի կանգնեցնել, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դա էլ կնշանակի բանակցությունների ավարտ՝ իր բոլոր հետևանքներով», – մեջ է բերել Նալբանդյանի խոսքերն RBK-ն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ