08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսպես է ընդունված հա՞, դուք ինչ ասում եք, անցնո՞ւմ է, Բեգլարյանը՝ Փոստանջյանին

Կառավարության նոր որոշումը, որ տաքսու վարորդները  դեղին պետհամարանիշների փոխարեն սպիտակ պետհամարանիշներ պետք է ունենան ու նաև մեքենաներում էլ պիտի տեղադրվեն ինքնակպչուն ժապավեններ, երեկ բավական վարորդների դժգոհությունն էր առաջացրել: Վորորդները սրա հետ կապված երեկ ասուլիս էին տվել, իսկ այսօր այս խնդիրը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ բարձրացրեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: 

՛՛Ընդունվելու է նախագիծ, ու ցանկանում են տաքսու վարորդների խնդիրը բերել այս դաշտ, և ևս մեկ անգամ մոնոպոլացնել այս ոլորտը, ինչը տիրում է ՀՀ-ում՛՛,-ասաց պատգամավորը և հարցրեց, թե ինչու են վարորդները այսչափ վրդովված:

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսպես պատասխանեց. ՛՛Այսպես է ընդունված հա՞, դուք ինչ ասում եք, այստեղ անցնո՞ւմ է: Եթե Բեգլարյան Գագիկն ուզենար մոնոպոլիա ստեղծել, ըստ օրենքի նախագծի տաքսիստների աշխատանքն այսքան չէր պարզեցվի, այլ կբարդացվեր՛՛: Բեգլարյանը շեշտեց, որ նախկին օրենքով վարորդները պետք է գումար վճարեին տաքսի վարելու համար,  բուժզննում անցնել և այլն, որը բավական գումար էր:

՛՛Պարզեցնել, որ մոնոպոլիա՞ սարքել…դուք երկար տարի պատգամավոր եք աշխատում, այդպիսի բան հնարավոր չի, հայտարարությունից առաջ եթե Բեգլարյան Գագիկ անուն ազգանունն էիք ուզում հայտարարել, դա ուրիշ բան, բայց որ տրամաբանությունից դուրս բաներ եք ասում, դա ճիշտ չէ՛՛:

Բեգլարյանը հայտնեց, որ տեխսպասարկման ու բուժծառայության համար գումարներ էին գանձում երեք չորս  կազմակերպություն, որոնք բավականին մեծ բեռ էին յուրաքնաչյուր վարորդի վրա, իսկ քանի որ հիմա դրանք չկան, տաքսիտներն իրենց նախարարությանը շնորհակալ են: Նախարարը հորդորեց Փոստանջյանին մի նագմ տաքսի նստել ու սա բացատրել:

Փոստանջյանն էլ արձագանքեց, թե այսօր է տաքսի նստել: Բեգլարյանը նետեց` լավ է:

Փոստանջյանը հավելեց, որ գրեթե բոլոր տաքսու վարորդներն իրեն ճանաչում են և բոլորն էլ բողոքում են:

՛՛Ինձ թվում է, որ իմ բացատրությունից հետո, որ նստեք տաքսի, կասեք չէ՞, որ այդ տաքսիստը սխալ գիտի, որ պարզեցվում է տաքսիստ ու իշխանություն հարաբերությունը, դա մոնոպոլիա չի կարող ստեղծել՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ