ԱԺ նախագահը երեք հարց ունի կառավարությանը
՛՛2014 թվականի բյուջեի եկամուտների մասը քննարկելիս մենք կենտրոնանում ենք վարչարարության վրա, բայց հարցը ավելի խորքային է՛՛,-այսօր 2014 թվականի բյուջեի քննարման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ապա նա հարցրեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, թե ինչ միջոցներ է առաջարկում Ֆինանսների նախարարությունը, որ մի կողմից փորձի կրճատել ստվերը, մյուս կողմից օժանդակի, որ վարչարարության բեռը բիզնեսի վրա ծանր չլինի:
Դավիթ Սարգսյանը նշեց, որ այդ առումով այս տարին առանձնահատուկ է եղել, քանի որ եղել են տոկսային կետով հարկերի ՀՆԱ-ում ավելացում: ՛՛Հաջորդ տարի վարչարարության լրացուցիչ ավելացում կառավարությունը չի նախատեսում՛՛,-ասաց նա: Նախարարը նաև հիշեցրեց, որ դեռևս 2012-ին ու 2013-ին սկսված վարչարարական միջոցառումները դեռևս լիարժեք չեն գործում:
Դրան վերջանական գնահատականը կլինի 2014-ին ու նույնը վերաբերում է ՀԴՄ-ների համապատասխան ցանցի ստեղծմանը:
Հովիկ Աբրահամյանին նաև շատ հետաքրքիր էր, թե Էկոնոմիկայի նախարարն ինչպիսի դերակատարում է ունեցել բյուջեի եկամուտների կազման գործընթացում: ՛՛Էկոնոմիկայի նախարարության դերակատարումը եկամտային մասի գնահատման մեջ առկա է, ինչպես և այլ նախարարություններինը՛՛,-ասաց նախարարը:
ԱԺ նախագահը նաև հարցրեց, թե երբ է նախատեսվում մշակել հարկային օրենսգիրք: Դավիթ Սարգսյանն ի պատասխան հիշեցրեց, որ 2009-ին հարկային օրեսգրքի մշակումն ավարտվել էր ճնգաճամի հետ կապված, հիմա հանրավոր է այդ աշխատանքները շարունակվեն: