27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էս ի՞նչ բյուջե եք բերել

 ՛՛Էս ի՞նչ բյուջե եք բերել. եկամուտներին վերաբերում է մեկ էջ: Սահմանադրությամբ` բյուջեն եկամուտներ ու ծախսեր են: Այս բյուջեի մեջ չկա բացատրություն աճի վերաբերյալ, չկա ճյուղ առ ճյուղ եկամուտների վերլուծություն, ինչպես ճյուղ առ ճյուղ ծախսերն են, չկա ըստ հարկատեսակների կանխատեսում՛՛,-այսօր ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարցրեց. ՛՛Ինչո՞վ կարող եք բացատրել վարչապետի այն հայտարարությունը, որ համաշխարհային տնտեսության աճը նվազել է, ինչպե՞ս եք դա ապացուցում՛՛: Ապա հարցրեց, թե ինչու նախորդ տարի չլսեցին իրեն, երբ առաջարկում էր դեֆիցիտը 1,6%-ից երկու տոկոս դարձնել:

՛՛Ես ասացի 1,6%-ից բարձրացրեք 2%-ի՝ թոշակները բարձրացնելու հաշվին, այսօր ասում եք այն, ինչ ես ասում էի անցյալ տարի: Ձեր նախկին նախարարն ինձ ասեց` բա դա լիբերալի՞ խոսք է դեֆիցիտը բարձրացնելը՛՛,-նետեց նախկին վարչապետը:

՛՛Եկամուտներ, ծախսեր և այլն, եկամուտերի մասին այնտեղ կա, բայց հաստատ մեկ էջ չի: Ես հիմա դժվարանում եմ ասել քանի էջ է, բայց հաստատ մեկ էջ չի: Հարկատեսակ առ հարկատեսակ կա այնտեղ, ուրիշ հարց է, որ ձևը կարող է լավը չլինել կամ ընդունելի չլինել, կարող ենք նստել առանձին ծախսատեսակները քննարկել՛՛,-պատասխնեց ֆինանսների նախարարը, ով առաջին անգամ է բյուջե ներկայացնում խորհրդարանում: 

Հարկային մասով նախարարը հայտնեց, որ հարկերն իսկապես մեկ էջում չեն նշված, 118-րդ էջում եկամուտների ամփոփումն է, 121-ից-128 էջերը բոլոր հարկատեսակներն են, կանխատեսումների բացվածքը:

Ինչ վերաբերում է աճին, Սարգսյանը նշեց, որ կառավարությունը կիրառում է ”էկոնիմետրիկ” մեթոդաբանությունը: Սարգսյանը չհամաձայնեց Բագրատյանի հետ, թե սա ծրագրային բյուջե չէ: ՛՛Այն, որ ասում եք ծրագրային բյուջե չկա` ճիշտն ասած` ես կհամաձայնվեի, եթե ասեիք, որ այն ինչ-որ ներկայացված է, գուցե ավելի լավ կարելի էր գրել կամ աշխատանքի տեղ կա, բայց թույլ տվեք չհամաձայնել, որ ծրագրային բյուջե որպես այդպիսին չկա՛՛,-նշեց նախարարը:

Դավիթ Սարգսյանը նշեց, որ կարող է ցուցանիշներ ներկայացնել հրապարակված համաշխարհային տնտեսական աճի կապակցությամբ և հավելեց, որ Եվրոմիության երկրներում կանխատեսվում է 0.4 % տնտեսական անկում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ