04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հերթապահ ձևով դրել են, որպեսզի հայտնեն իրենց նվիրվածությունն արևմուտքին. ՀՀԿ-ը՝ «Ելքից»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ «Ելք»-ը համոզված է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը մերժվելու է: «Իսկ նրանց հիմնավորումները, որ տրված են, նայեք Կառավարության ներկայացրած հաշվետությունն ու իրենց հարցերի շուրջ ներկայացրած պատասխանները… սա շոուի կարգավիճակի մի բան է, պարզապես հերթապահ ձևով դրել են, որպեսզի հայտնեն իրենց նվիրվածությունն արևմուտքին»,-այսօր ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Անդրադառնալով Երևանի ավագանու նիստին, որի ընթացքում մի շարք միջադեպեր էին գրանցվել՝ իշխանության ներկայացուցիչը շեշտեց. «Ազգային ժողովում էլ լինում են նման երևույթներ, իսկ թե ով է սկսել այդ վիրավորանքները, հայտնի չէ, բայց ցանկացած պարագայում դա դատապարտելի է: Ցանկացած վեճ պիտի լինի քաղաքակիրթ: Ես դեմ եմ ժարգոնով խոսակցություններին, դրանք պիտի լինեն քաղաքական»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ