04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Միջանձնային հարաբերությունները քաղաքականության հետ կապ չունեն

«Իշխանության ու ընդդիմության սահմանումն այնքան հստակ է, որ խոսելը տեղին էլ չէ, ՀՀ Ազգային ժողովում ընդունված կանոնակարգում ևս հստակ կա, թե որն է իշխանություն, որն է ընդդիմություն»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ ի պատասխան հարցին, թե իրենք հայտարարում են, որ ընդդիմություն են, ո՞ւմ են ընդդիմություն:

Հարցին, թե ինչպես են ընդդիմություն, եթե չեն քննադատում նախագահին, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ ասում է, որ վարչապետն իր ընկերն է, պատգամավորը պատասխանեց. «Մենք ինքնանպատակ քննադատություններով չենք զբաղվում, եթե անձնավորված ամեն ինչ նայենք, լավ նշակետի չենք կարող հասնել, երբևէ ԲՀԿ-ն այս կամ այն երևույթի կամ քաղաքական գործչի լավի կամ վատի հետ կապված կաշկանդված չի եղել գնահատական տալու»:

Նա հավելեց, որ միջանձնային  հարաբերությունները քաղաքականության հետ կապ չունեն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ