Ես չեմ երազում Վանոյի ժամանակները. Ռուստամյան
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ կրիմինալն այս պահին գագաթնակետին է հասել. այս մասին նա նշեց՝ խոսելով երեկ վերնիսաժում տեղի ունեցած իրադարձությունների մասին: «Չեմ կարծում, որ համատարած կրիմինալի մասին է, ռազբորկաներ են, որ կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում»,-այսօր ԱԺ ճեպազրույցներին ասաց նա:
Հարցին, թե արդյոք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեղավորությունը կա սրանում, և արդյոք Ռուստամյանը կարոտում է Վանո Սիրադեղյանի ժամանակները, նա պատասխանեց. «Ամեն մեկն էլ մեսավորություն պետք է զգա, նաև պարոն Գասպարյանը: Ես չեմ երազում Վանոյի ժամանակները, այնպես չէր, որ այն ժամանակ կրիմինալիզացիա չկար, հիշենք այն ժամանակվա սպանությունները, եթե այն ժամանակները վերադառնան, նույն ընթացքն էլ լինելու է: Մի բան, որ ծուռ ես շարում, այդպես էլ գնում է: Հնուց եկող հարցեր են, որոնք պիտի կարողանանք բոլորս միասին շտկել»: