23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ջուրը չտեսած մի՛ բոբիկացեք. ՀՅԴ-ը՝ ԲՀԿ-ի կոալիցիա մտնելուց (տեսանյութ)

«Քաղաքականություն է, բնականաբար, ոչինչ չի բացառվում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան հարցին, թե պատրաստ են կոալիցիա ընդունել կոալիցիոն նախկին գործընկերոջը՝ ԲՀԿ-ին:

«Ժամանակը կգա, բոլոր հարցերի պատասխանը կստանաք: Այսօրվա կոալիցիան իր գործառույթներն իրականացնում է: Խորհուրդ կտամ՝ ջուրը չտեսած մի՛ բոբիկացեք, որովհետև հնարավոր է, որ ջուրը ձեր սպասած ջուրը չլինի»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքից և ՀՀԿ-ից չեն բացառում կոալիցիան: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն ասում են, որ եթե իրենց առաջարկած 15 կետերն ընդունվեն իշխանության կողմից, կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկումները չեն բացառվում:

Աղվան Վարդանյանը շեշտեց, որ այսօր կոալիցիան իր առջև խնդիրները լուծում է՝ անկախ եղած դժվարություններից:

Ներկայումս կոալիցիան գործընկերներ են ՀՀԿ-ն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ