13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արա Բաբլոյանն ականջալուր է եղել ընդդիմությանը

Ազգային ժողովը 68 կողմ, 28 դեմ ձայներով ընդունեց «Հավաքների ազատության մասին օրենքի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին հարցն առաջին ընթերցմամբ: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ այս օրենքի հետ կապված անընդունելի մոտեցումներ կան, այդ պատճառով էլ դեմ են քվեարկելու:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց լուրջ մտահոգությունները, որ ունեին օրենքի հետ կապված, հարակից ու հիմնական զեկուցողները երեկ պաշտոնապես փարատեցին: Այդ պատճառով էլ «Ելքի» պատգամավորները կողմ քվեարկեցին:

Ի դեպ, երեկվա դեպքից հետո, երբ Փաշինյանը կրկնաքվեարկություն էր հայտարարել, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ականջալուր է եղել ընդդիմադիրների պահանջին՝ էկրաններին երկար պահել քվեարկության արդյունքները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ