Պատանդ է. Ժամանակ
ժամանակ»–ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը։
– Պարոն Ռուբինյսւն, «Ելք» դաշինքը ԵՏՄ-ից դուրս գալու հայտարարությսւն նախագիծ է ներկասսցրԵլ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս նախաձեռնությանը։ Կարծում եք՝ այն հեռանկա՞ր ունի։
-Նախ պեւոք է օրինական գործընթաց սկսվի խորհրդարանում՝ քննարկումներ լինեն։ Այդ ամենի արդյունքը, ըստ իս, կանխատեսելի է։ Բայց ինքը երեւույթը, որպես նախադեպ, շատ կարետր Է։ Սա, փաստորեն, գործող իշխանությունների՝ սեպտեմբերի 3-ի սխալի արձանագրում է, բացահայտ ցուցադրում Է, որ Ռուսսսստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ նեոգաղութական Է։
Իհարկե, վայրկենական որեւէ արդյունք սպասել, իմ կարծիքով, պետք չէ։ Ըստ իս՝ խորհրդարանում հնազանդ մեծամասնությունը կքվեարկի այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը կթելադրի։ Իսկ այն, որ Սերժ Սարգսյանը պատանդ է պարոն Պուտինի ձեռքում, կարծում եմ՝ բոլորին պարզ է արդեն տարիներ շարունակ։
– Ի՞նչ անել, որ սա չմնա զուտ «Ելք-ի 9 պատգամավորի նախաձեռնություն, այլ ավելի լայն շրջանակներ ընդգրկի։ Անհրաժե՞շտ է փողոց դուրս գալ, դրսում այս օրակարգով պայքար սկսել։
-Իհարկե, եթե հնարավորություններ լինեին էլ հասարակությունը ներկայիս պասիվ վիճակում չլիներ՝ արժեր ճնշում գործադրել, պիկետներ, ցույցեր անել, հասարակությւսնը ոտքի կանգնեցնել։ Բայց, անկեղծ ասած, այս պահին ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում, գուցե ավելի ուշ ստացվի։
-Ասացիք՝ խորհրդարանի մեծամասնությունը կքվեարկի այնպես, ինչպես Սարգսյանը կթելադրի։ Բայց չե՞ք կարծում, որ սա կարող է ձեռնտու լինել նաեւ իշխանությանը՝ Ռուսաստանին «ատամ ցույց տալու համար»։
– Ես լսել եմ նմանատիպ կարծիքներ, ընդհուպ տեսակետներ կան, որ սա Սերժ Սարգսյանի խաղն է՝ առ այն, որ փորձում է սրա միջոցով դիվիդենտներ շահել, բայց ես չեմ հավատում։ Եթե Սերժ Սարգսյանը ոտքով-գլխով Կրեմլի թալակն ընկած չլիներ, ապա նա հայտնի սեպտեմբերի 3-ին կփորձեր այդ նույն ջանքերը գործադրել։ Սենք 2013-ի սեպտեմբերի 3-ին տեսանք խայտառակ մի երեւույթ։ Նա կարող էր մտածելու ժամանակ խնդրել, գալ Հայաստան՝ խորհրդակցելու։ Ի վերջո՝ եթե կարծում էր, որ երկրի համար օգտակար որոշում է կայացրել, ապա ընդդիմությունն էլ կարող էր օգտակար լինել՝ աջակցելով իշխանություններին։ Բայց մենք տեսանք, որ Սերժ Սարգսյանը միանձնյա, մեկ գիշերում որոշում կայացրեց։ Ինչո՞ւ, որովհետեւ գիտի, որ Հայաստանում իր թիմակիցների մեջ չկա որեւէ մեկը, որի հետ արժե խորհրդակցել, բոլորը բերանները բացած իրեն են նայում։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: