Շաբոյանը լուրջ դեմքով ասում էր, թե շաքարավազի մոնոպոլիա չկա
՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ նիստին հայտարարեց, որ դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի կողմից առաջադրած ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին: Պատճառն այն է, որ Արզումանյանը վստահ է՝ ՎՊ-ն անկախ մարմին չէ։
՛՛Իբր ունենք անկախ դատարաններ, անկախ հեռուստատեսություն, անկախ մրցակցության պաշտպանության պետական կոմիտե, հիմա էլ քննարկում ենք անկախ ՎՊ-ի հարցը՛՛,-ասաց նա: Պատգամավորը օրինակ բերեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հայտարարությունը, թե շաքարավազի մենաշնորհ չկա հանրապետությունում։
՛՛Մրցակցության պաշտպանության պետը լուրջ դեմքով ասում էր, թե շաքարավազի մոնոպոլիա չկա, կոկա-կոլան շաքարավազ է բերում իր արտադրության համար, մնում էր ասեր քաղաքացի Կիրակոսը շաքարաքլոր է բերել իր արտադրության համար։ Սա աբսուրդ է, էլի՛՛,-նետեց պատգամավորը, հավելելով.
՛՛Եթե ուզում եք այս աբսուրդին մաս լինենք, խնդրեմ քննարկենք, ձեր կաբելն ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, իմ կարծիքով` պետք է այնպես անենք, որ Հայստանում լինեն անկախ դատարաններ… անկախ ձեր մարդկային որակավորումներից դուք չեք կարող համարվել անկախ մարմին՛՛: