12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եվրոպայի հետ ոտք ենք դնում. Արա Բաբլոյան

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»հարցի քննարկմանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին խնդրեց քննարկումը քաղաքական դաշտից բերել մասնագիտական դաշտ և հիշեցրեց, որ դեռևս 5-րդ գումարման ԱԺ-ն անդրադարձել էր այս հարցին: «Երբ որ Արմենիկումի գործնթացը սկսվեց, և բում բարձրացավ, ես աշխատել եմ այս օրենքի վրա 96-ին և 97-ին ընդունվեց: Այն ժամանակ մոտեցումները, գիտելիքներն ու հնարավորությունները սահմանափակ էին: Այն ժամանակ հասարակությունն ագրեսիվ էր ոչ միայն վիրուսի, այլև կրողի նկատմամբ, հետո արդեն նոր կամաց-կամաց մոտեցումները փոխվեցին»,-ասաց նա:

Նշենք, որ օրենքը այլևս չի պարտադրում արտասահմանից ՀՀ մուտք գործող քաղաքացիներին ՀՀ մտնելուց առաջ պարտադիր ստուգվել՝ վարակակիր է, թե ոչ, նոր մտնի երկիր: «Տարբերություն չկա՝ մարդը քանի ամսով է եկել Հայաստան, պետք է մեր հասարակությանը դաստիարակենք և ճիշտ վարքագիծ ձևավորենք: Հիմա կարիք չկա՝ որևիցե կարգ մշակենք:

Երբ հատուկ կարգ ենք մշակաում, ուրեմն խտրականություն ենք դնում, հիմա արդեն հանում ենք այդ խտրականությունը: Մենք համահունչ գնում ենք ցիվիլ աշխարհի հետ, Եվրոպայի հետ ոտք ենք դնում և գնում ենք զարգացած պետություն ստեղծելու»,-ասաց նա: Բաբլոյանը նաև տեղեկացրեց, թե եթե մարդը վարակակիր է և բուժման մեջ է, նա վարակիչ չէ և ուստի խնդիրն է մաքսիմալ մարդիկ ներգրվվել բուժման:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ