29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի հարցը՝ խորհրդարանում

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը:

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է էլ ավելի մատչելի և դյուրին դարձնել Մեղրի և Նուրդուզ մաքսային անցակետերում կատարվող ծառայությունները` ուղևորների, ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների հետ կապված: 

Հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը խոսքով՝ նպատակը 2 երկրների միջև փոխադարձ առևտրի դյուրացումն է և մաքսային ընթացակարգերի պարզեցումը:

Նա նշեց, որ հետևողական են լինելու և համաձայնել են ծրագիրը իրականացնել: 

«Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում համաձայնագիրն արդեն վավերացվել է, գործողությունների ծրագիրը սկսված է և իրականացվելու է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ