01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի․ ԵԱՀԿ ԽՎ

Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ Մուտոնենը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ տանելու անհրաժեշտությունը: 

Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնային լինի թե միջազգային համայնքի, թե երկու երկրների առաջնորդների համար։

«Այս հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումն այլընտրանք չունի։ Խաղաղ կարգավորման ճանապարհը չհարթելու հետևանքները կլինեն մարդկային կորուստներն ու տնտեսական ու քաղաքական անկայուն իրավիճակը տարածաշրջանում»,- ասել է նա:

Մուտոնենը հայտնել է ԵԱՀԿ ԽՎ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, նաեւ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությանը՝ շեշտելով, որ երկու կողմերից պահանջվելու է  քաղաքական մեծ կամք ու հանձնառություն։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ