27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Բնակչությանը պետք է պարզ լինի` ինչ է Մաքսային միությունը”

Այսօր կազմակերպված “Հայաստան եւ Մաքսային միություն. Եվրասիական ինտեգրման հասարակական չափում” թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի պատմության ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Պիլկոն ասել է, որ հարկավոր է նյութեր հրապարակել այն մասին, թե ինչ է ՄՄ-ն, որպեսզի բնակչությանը պարզ լինի դրան անդամակցելու նպատակը եւ օգուտը: Նա նշել է նաեւ, որ Մաքսային միությունը մրցակիցներ ունի, որոնք իրենց հերթին իրենց կազմակերպության PR-ով են զբաղված եւ զուգահեռ Ռուսաստանի նկատմամբ սեւ PR են իրականացնում:

Տեսակամուրջի ժամանակ ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ասել է, որ Հայաստանի որոշումը Մաքսային միությանն անդամակցելու դրական է ընկալվել Ռուսաստանի քաղաքական, տնտեսական եւ հասարակական սեկտորի կողմից: Նա նշել է այն օգուտներն ու ձեռքբերումները, որ Հայաստանը կունենա ՄՄ-ին միանալու դեպքում:

“Տարեկան 100 մլն դոլարի օգուտ կունենա, քանի որ շատ մասքատուրքեր կվերանան: Եվրոպան անգամ տեսանելի հեռանկարում չի կարողանա Հայաստանին առաջարկել աշխատանքային շուկայի այն պայմանները, որոնք Հայաստանին առաջարկում է Ռուսաստանը: Հայաստանը Մաքսային միությունից կվերցնի այն, ինչ բխում է իր շահերից` սա է Մաքսային միության տրամաբանությունը: Հայաստանը պետք է անի այնպես, որ իր սեփական շուկան, անկախ առկա դժվարություններից, գրավի ու հետաքրքրի ներդրողներին”,- նշել է բանախոսը:

“Ինտեգրացիա եւ զարգացում” հկ նախագահ Արամ Սաֆարյանը տեսակամուրջի ժամանակ ներկայացրել է իրենց կողմից անցկացված սոցհարցման արդյունքները: Դրանց համաձայն`  հարցվածների 86 տոկոսը բավականին դրական է վերաբերում Մաքսային միությանը միանալու ՀՀ իշխանությունների որոշմանը: Սակայն  միեւնույն ժամանակ 86 տոկոսից միայն 10 տոկոսն է տեղյակ, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը: Ըստ բանախոսի` հարցումները ցույց են տալիս, որ հայաստանցիների վստահությունը Ռուսաստանի նկատմամբ բավականին բարձր է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ