23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վայ մեր հասարակությանը

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը “Ազատություն”  ռադիոկայանի հետ զրույցում հերքել է իր և իր տեղակալ Հունան Պողոսյանի կողմից Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ ազատամարտիկ Վարդան Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու մասին լուրերը:

“Տրամաբանության բացակայություն եմ տեսնում:  Նախ և առաջ, հազարից ավել մարդ կար էնտեղ՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնի շենքում, երկրորդը՝ եթե էս երկու տարիների ընթացքում նման դեպք է եղել, ուրեմն՝ սա էլ կարող է իրականությանը համապատասխանել”,-հայտարարել է Գասպարյանը՝ շարունակելով.  “Իհարկե, չի եղել և չէր կարող լինել նման դեպք: Հանձնաժողով, մեկուսարան ընդունել, բոլոր տեղերը ամեն ինչ ֆիքսվում է”:

“Սա նույնպես հիվանդ երևակայության արդյունքն էր: Ի՞նչ եք պատկերացնում հետո. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր: Որտե՞ղ է տրամաբանությունը: Բացի դրանից՝ էնտեղ եղել են պատգամավորներ և այլն”, – ասել է ոստիկանապետը:

Գնահատելով կատարվածը` Վլադիմիր Գասպարյանն ասել է. “Քրեական հանցագործություն է, ոչ մի քաղաքական բան: Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը: Եթե մեր հասարակությունը հիվանդ է այն աստիճան, որ Շանթի դատարկախոսությունները և այս մի քանի քրեական տարրերի արած գործողությունները հեղափոխություն է որակում, վայ մեր հասարակությանը”:

Ոստիկանապետի խոսքով, միջադեպի հետևանքով, բացի իրավապահներից, ոչ ոք չի տուժել: Նա նաև չի բացառել, որ ձերբակալվածների թիվը կարող է ավելանալ:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ