14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանական հասարակության խոցելի կետերը

Ադրբեջանում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներն ամենահարմար դեպքերն են ուսումնասիրելու ադրբեջանական հասարակության խոցելի կետերը։ ԱՀ զենքի պահեստներից մեկի պայթյունի հետևանքով այդ խոցելի կետերը նկատելի են այնպես, ինչպես օրինակ նկատելի կլիներ սև շորի վրա արված սպիտակ կարկատանը։ Ըստ այդմ կարելի է առանձնացնել խոցելիներից հետևյալները․
– ԱՀ քաղաքացիները մեծ մասը հավատացած է, որ իրենց մեջ ապրում են բազմաթիվ ծպտյալ հայեր, ընդ որում նրանցից շատերը զբաղեցնում են բարձ պոստեր բանակում և իշխանական վերնախավերում։
– ԱՀ քաղաքացիները հավատացած են, որ իրենց մեջ շատ կան դավաճաններ, որոնք գործում են՝ ըստ ՀՀ-ից ստացվող հրահանգների, հետևաբար, եթե օրինակ հայերը ցանկանան, կարող են այդպիսի ադրբեջանցիների միջոցով ԱՀ բոլոր զինանոցները մեկ օրում պայթեցնել։
-ԱՀ քաղաքացիների մոտ ոչ միայն հայերն են ընկալվում «ամենազոր դիվական կերպարով», այլ նաև ռուսներն ու իրանցիները։ Հատկապես ռուսների դեպքը ԱՀ-ում պատերազմի վերսկսման հասարակական պահանջի ձևավորման վրա թողնում է «ամենաբացասական» ազդեցությունը, քանի որ ոչ ոք չի հավատում, որ կարող են հաջողության հասնել պատերազմում առանց Ռուսաստանի թույլտվության։

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ