11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը միշտ էլ առաջնորդվում է իր շահերով. Շավարշ Քոչարյան

«Հայաստանը միշտ էլ առաջնորդվում է իր շահերով»,-այս մասին այսօր Կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացման դեպքում, հնարավո՞ր է, որ Հայաստանն ստիպված լինի ընտրություն կատարել:

«Հիշեցնեմ, որ այն իրավիճակը, որ երբ առճակատման մեջ էին Իրանն ու ԱՄՆ-ն, նույնիսկ այդպիսի պատկերացում կար, որ կարող է ռազմական գործողություն սկսվել, Հայաստանն այդ ժամանակ էլ որևէ ընտրություն չի կատարել: Մենք ազնիվ ենք եղել մեր տեղում և ունեցել ենք հարաբերություններ և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ»,- նկատել է  Քոչարյանը:

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ սև ու սպիտակով չի կառուցվում աշխարհն այսօր, առաջնային այն է, որ հստակ գիտակցես քո շահերը. «Առաջնայինը սեփական շահերի գիտակցումն է քո երկրի շահերով առաջնորդվելը, մյուս կողմից էլ պահպանելով միջազգային խաղի կանոնները»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ