27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փորձում ենք միջոցներ հայթայթել «Մաքուր Հայաստան»-ի համար. նախարար

ՀՀ կառավարությունը հերթական նիստում որոշեց հավանություն տալ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին: Տարածքային կառավարման և զարգացման Դավիթ Լոքյանը նշեց, որ ծրագիրն արդեն  մտել է ըթնացքի մեջ, այն ներկայացնում է պետություն, մասնավոր կազմակերպություն, հասարակություն, համայնք համագործակցությունը, որը կոչված է մոբիլիզացնելու հասարակությանը, գործարար շրջանակներին, ՏԻ մարմիններին: «Իրականության մեջ մենք ունեցել ենք բավական ցածր մշակույթ և այսօր փորձում ենք հաղթահարել այդ լայնածավալ խնդիրը»,-ասաց նախարարը:

Նա հայտնեց, որ մենք դեպտեմբերի 16-ին ընդունել են ուղղիչ գործողությունների ցանկ, արդեն որոշ աղբավայրեր փակվել են: «Ուղղիչ գործողությունների շարք ենք պատրաստել՝ շաբաթօրյակներ, գործող աղբավայրերի ցանկապատում: Կանխարգելիչ գործողությունների շարքում շատ կարևոր է էկոկրթության ու դաստիարակչության դերը: Քարոզչական մեծ բլոգ կա, բայց ֆինանսական դժվարություններ կան, 30-35 միլիոն դրամի միջոցներ ենք փորձում հայթահայել միջազգային կառույցներից, որը կուղղվի քարոզչության այս միջոցների օգտագործմանը»,-ասաց Լոքայանն ու հայտնեց, որ արդեն  մարզերից յուրաքանչյուրը պատրաստել է իր ծրագիրը:

«Կոշտ վարչական նորմեր են սահմանվելու նրանց համար, ովքեր չեն պահպանելու նորմերը, մինչև տարեվերջ գծագրվում է, թե ինչ աշխատանքներ ենք իրակացրել և ուր ենք հասնելու»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ