Պետությունը ճնշում է փաստաբաններին
Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր կազմակերպել էր «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով հանրային քննարկում:
Նախաձեռնության հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նշեց՝ քննարկմանը մասնակցելու համար նախապես հրավիրել են բոլոր պետական կառույցների ներկայացուցիչներին՝ ոստիկանությանը, դատախազությանը, հատուկ քննչական կոմիտեին, քննչական ծառայությանը, Ազգային ժողովին, սակայն ոչ բոլոր կառույցների ներկայացուցիչներն էին ներկա քննարկմանը:
Փաստաբան, «Բաց հասարակության» հիմնադրամի անդամ Հայկ Ալումյանը նշեց՝ երբ քրեական կամ վարչական արդարադատության մասին է խոսքը, ապա անձը հաճախ ստիպված է միայնակ մարտնչել պետության դեմ:
«Չարագուշակություն չանեմ, բայց այն մարդիկ, ովքեր պետության անունից մարդկանց մեղադրում են դատարաններում ցանկացած պահի կարող են իրենք հայտնվել մեղադրյալի կարգավիճակում և մեղադրվել պետության կողմից:
Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ պետությունը կենտրոնացել է փաստաբանների նկատմամբ համատարած ճնշումների վրա, ստեղծում է իրավիճակներ, որտեղ նախապես կարելի է գուշակել, թե իրենց ինչպես պահեն»,- ասաց Հայկ Ալումյանը: