27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պաշտպանը չի պատժվի.Փաստաբանների պալատը դիմել է ոստիկանապետին

Փաստաբանների պալատը դիմել է ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանին՝ Երեւան քաղաքի էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ծառայություն իրականացնող ոստիկանների արարքի հետ կապված:

ՓՊ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Գաբրիելյանը դիմելով ՀՀ փաստաբանների պալատ փաստաբան Արա Ղարագյոզյանի վարքագծի վերաբերյալ, հայտնել էր, որ Երեւան քաղաքի էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող թիվ ԵԷԴ/0039/01/17 քրեական գործով 2017 թվականի հունիսի 28-ին դատարանի թիվ 1 դահլիճում դատական նիստից առաջ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները կանխել են ամբաստանյալների կողմից փաստաբան Ա.Ղարագյոզյանի միջոցով միմյանց ձեռագիր գրառումներով թուղթ փոխանցելու փորձը:

Փաստաբանների պալատը քննարկելով դատարանի դիմումը, գտել է, որ փաստաբան Արա Ղարագյոզյանի վարքագծում չկա Փաստաբանի վարքագծի կանոնագրքի առերեւույթ խախտում:

Ըստ ՓՊ որոշման՝ վերլուծվել է երկու տարբերակ:

Առաջին տարբերակի դեպքում, եթե փաստաբան Արա Ղարագյոզյանը չի ստացել իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանի կողմից ձեռագիր գրառումներով թուղթը, ապա չի կարող խոսք գնալ փաստաբանի վարքագծի մասին, իսկ ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի վարքագիծը դուրս է ՀՀ փաստաբանների պալատի իրավական տեսադաշտից եւ չի կարող քննարկման առարկա դառնալ:

Երկրորդ տարբերակի դեպքում, եթե փաստաբան Արա Ղարագյոզյանը ստացել է իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանի կողմից ձեռագիր գրառումներով թուղթը, ապա ակնհայտ է, որ՝

– չկա որեւէ կոնկրետ ապացույց, որից կարելի էր առերեւույթ հետեւություն կատարել, որ փաստաբան Արա Ղարագյոզյանն իմացել է այդ թղթի բովանդակության մասին.

– ձեռագիր գրառումներով թուղթը ոստիկանի կողմից առգրավվել է փաստաբանից’ ի խախտումն փաստաբանի գործունեության երաշխիքների:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը եւ տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները եւ այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) եւ չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (ներառյալ’ զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

ՀՀ փաստաբանների պալատը գտել է, որ ոստիկանը կաշկանդված է օրինականության եւ կամայականության արգելքի սկզբունքներով («Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված), հետեւաբար իրավունք չուներ փաստաբանի մոտից առգրավել (հարկադրաբար վերցնել) տեղեկատվական բնույթի որեւէ նյութ: Ոստիկանը նյութը հարկադրաբար վերցնելիս որեւէ կերպ չէր կարող տեղյակ լինել դրա բովանդակությանը, հետեւաբար եւ իրավաբանական օգնության վերաբերելիությանը: Ոստիկանը նման գործողությամբ փաստացի հնարավորություն կունենար ծանոթանալ նույնիսկ փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկատվությանը՝ ուղղակիորեն վնաս հասցնելով պաշտպանի եւ ամբաստանյալի շահերին:

ՀՀ փաստաբանների պալատը գտել է, որ փաստաբանի մոտ գտնվող փաստաթղթերը եւ տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները եւ այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) եւ չեն կարող որպես ապացույց օգտագործվել, իսկ դրանց առգրավումը բոլոր դեպքերում պետք է անօրինական համարվի նույնիսկ այն դեպքում, երբ հետագայում պարզվի, որ առգրավված նյութն իրավաբանական օգնությանը չի վերաբերում:

Ամփոփելով վերոգրյալը ՀՀ փաստաբանների պալատի նախագահը որոշել է փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժել եւ դիմել ՀՀ ոստիկանության պետին՝ փաստաբան Արա Ղարագյոզյանից ձեռագիր գրառումներով թուղթն առգրաված ոստիկանի վարքագիծը քննարկելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ