«Վայ, պապայիս նկարը»․ զոհված ոստիկանների հարազատները հուզված են /ֆոտո, տեսանյութ/
Ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի դիմաց այս պահին ոստիկաններն ու քաղաքացիները ծաղիկներ են դնում ի հիշատակ մեկ տարի առաջ «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ զոհված 3 ոստիկանների: ՊՊԾ գնդի շենքի դիմաց տեղադրվել է զոհված ոստիկանների հիշատակին նվիրված հուշարձան:
Henaran.am-ի թղթակիցը հայտնում է՝ ՊՊԾ գնդի մոտ շարունակվում է ոստիկանների և քաղաքացիների երթը, ովքեր ծաղիկներ ու մոմեր են դնում հուշաքարի վրա՝ ի հիշատակ նախորդ տարի մահացար Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի հիշատակին։
Քիչ առաջ այստեղ ժամանեցին նաև նրանց հարազատները և ընտանիքի անդամնեը։ Յուրի Տեփանոսյանի դուտրն էլ տեսնելով հոր նկարը՝ ասաց․ «Վայ, պապայիս նկարը»։
Իսկ Գագիկ Մկրտչյանի մայրը երկար ժամանակ գլխահակ կանգնել էր որդու լուսանկարի մոտ և արտասվում էր։ Հարազատներից մեկը՝ գրկելով կնոջը՝ ասաց․ «Քո որդու շնորհիվ է, որ այս գունդը կանգուն է»։ Կինն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ «Սասնա ծռերի» անդամների արածը ուղղակի հանցագործություն ու մարդասպանություն էր:
Այնուհետև այստեղ ժամանեցին նաև պաշտոնատար անձինք՝ այդ թվում պատգամավերներ, բարձրաստիճան ոստւկաններ և այլք։
Այս պահին ՊՊԾ գնդի ներսում տեղի է ունենում ոստիկանների ոգեկոչման հանդիսավոր արարողությունը։