Տրանսպորտը թանկանո՞ւմ է
Ինչպես հայտնել ենք, այս օրերին մամուլում լուրեր են պտտվում այն մասին, որ սեպտեմբերից Երեւանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը:
Այդուամենայնիվ, ընդգծենք՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակագմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հերքել է այն լուրերը, թե սեպտեմբերին սակագնի փոփոխություն է սպասվում:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Երևանի ավագանու՝ «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Որպես ավագանու անդամ՝ պետք է ասեմ՝ մենք չունենք տեղեկատվություն այն մասին, որ սեպտեմբերին տրանսպերտի գինը թանկանալու է: Մենք այս պահին մասնակցում ենք տրանսպերտի ոլորտում կատարվելիք նոր բարեփոխումների ծրագրի քննարկումներին, որը որոշում է նաև սակագինը, բայց այս պահին դեռևս սակագնի վերաբերյալ հստակ ինֆորմացիա չկա»:
Անագանու անդամը շեշտեց՝ նախ հարկավոր է հասկանալ՝ եթե պետք է գինտ թանկանա, ապա ինչու: «Եթե տրանսպորտի ներկայիս վիճակը մնալու է նույնը, ու պիտի գինը թանկանա, դա բնականաբար, անթույլատրելի է, իսկ եթե կատարվելու են ռեալ բարեփոխումներ, ու եթե դա նախատեսում է նաև գների մի փոքր բարձրացում, այդ հարցը կարող ենք քննարկել, հասկանալ՝ դա որքանով է փաստարկված ու հիմնավոր: Բայց, այս պասհին, կրկնում եմ՝ տեղեկություն չկա տրանսպորտի գնի թանկացման վերաբերյալ», – եզրափակեց Անի Սամսոնյանը: