26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Միայն ԼԳԲՏ ֆիլմերը չեն հանվել «Ոսկե ծիրանից»

«Ոսկե ծիրանի» ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանն ասում է, որ այս տարի հատկապես շատ մեծ է ուշադրությունը բացօթյա ցուցադրությունների նկատմամբ: «Յուրաքանչյուր տարին պայմանավորված է ներկայացված ֆիլմերով: Մենք ընտրում ենք մեր երկրի համար ամենահարմար մոդելը: Ամեն ինչ հաշվարկված է այնպես, որ սա է Հայաստանի համար փառատոն իրականացնելու լավագույն մոդելը: Նաև կարևոր է փառատոնի այդ տարվա բյուջեն: Շատ քիչ աստղեր կան, որ անհասանելի են ցանկացած փառատոնի համար, հնարավոր է որոշակի գումարով այդ խնդիրը լուծել: Մենք այս տարի չունեցանք հայտնի նման անձինք, բայց գնացինք դեպի ավելի շատ լավ ֆիլմեր բերելու, քան թե աստղեր բերելու ճանապարհով»,-նշել է Րաֆֆի Մովսիսյանը:

Անդրադառնալով միասեռականների կյանքի մասին պատմող ֆիլմերից, որոնք հանվեցին ֆիլմացանկից` Րաֆֆի Մովսիսյանն ասաց, որ 37 ֆիլմ է հանվել, մի ամբողջ ծրագիր: «Դա փառատոնի ամենամեծ ծրագիրն էր: Քանի որ այդ թեմայի հետ կապված քննարկումները շատ են, ասեմ, որ յուրաքանչյուր տարի «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը, որի մեջ կան տարբեր թեմաներով ֆիլմեր, իրականացնում ենք Կինեմատոգրոֆների տանը: Այն ենթադրում է յուրաքանչյուր օր մինիմում 6 ժամվա ցուցադրություն և հանդիպում ռեժիսորների հետ: Փառատոնի մեկնարկից 2 օր առաջ կինեմատոգրոֆների միությունից մեզ ասացին, որ չեն ուզում այդ ծրագիրն իրենց մոտ անել»,-պատմեց նա:

Րաֆֆի Մովսիսյանը նկատեց, որ ոչ թե հենց ԼԳԲՏ ֆիլմերից են հրաժարվել, այլ ամբողջ ծրագիրն է հանվել: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ