Քննադատում են այն մարդիկ, որոնք պատերազմի տարիներին զուգարաններում էին թաքնվում. Իրավունք
՛՛Իրավունքը՛՛ գրում է, գրականագետ Վարդան Դեւրիկյանը’ անդրադառնալով Զորի Բալայանի բաց նամակի հանդեպ արեւմտամետ գործիչների ագրեսիվ վերաբերմունքին, ասել է, որ չի կարելի այդպիսի ֆաշիստական անհանդուրժողականություն դրսեւորել, այն էլ այնպիսի մարդու հանդեպ, որը ահռելի վաստակ ունի:
՛՛Ես զարմանում եմ, խոսում են մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ՝ եռամսյա հավաքներին, հասարակական զուգարաններում, կտուրներում ու ՛՛պադվալներում՛՛ էին թաքնվում: Այդ մարդիկ այսօր ելել են, Ղարաբաղի անկախության համար լաց են լինում, Զորի Բալայանին ասում են, թե դու վտանգում ես Ղարաբաղի անկախությունը, այն մարդիկ, որ վճռական պահին այստեղ-այնտեղ, Ռուսաստանում կամ արտասահմանում բիզնես էին անում, սովորում էին, այսօր Զորի Բալայանին նման հարցեր են տալիս: Դա բարոյական չի, ո՞նց կարելի է այդպիսի բաներ ասել այն մարդուն, որը ամբողջ կյանքում այրվել է Ղարաբաղի համար՛՛:
Պատասխանելով ՛՛Իրավունքի՛՛ հարցին, թե ի՛նչ շարժառիթներ կարող էր ունենալ Զորի Բալայանը’ ՌԴ նախագահին այդ բաց նամակը հղելու համար, եւ հնարավո՞ր է, որ դա պայմանավորված լինի ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության հանդեպ լուրջ սպառնալիքի առկայությամբ, Վարդան Դեւրիկյանը պատասխանել է.
՛՛Տրամաբանորեն երկու բան կարելի է եզրակացնել, մեկը՝ մարտական գործողությունների հնարավոր սկսումը, եւ երկրորդը, որ ոչ հայանպաստ փաստաթուղթ է պատրաստվում Արցախի հետ կապված, եւ սա կարելի է համարել յուրօրինակ քաղաքական ճիչ այդ երկուսի պարագայում, իսկ եթե այդ երկու էքստրեմալ իրավիճակները չկան, հնարավոր է, պարզապես քաղաքական հեռանկարի համար է արվել՛՛,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: