27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանը ծեծելիս պոկել է «Սասնա ծռեր»-ի Կյուրեղյանի խաչը. Հայկական Ժամանակ

 Հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու ժամանակ ոստիկաններից մեկը պարանոցից պոկել է Կյուրեղյանի խաչը:

Այս մասին թերթի հետ զրույցում հայտարարեց Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, որը երեկ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել իր պաշտպանյալին: «Հունիսի 28-ին՝ բռնության ենթարկվելու ժամանակ ոստիկաններից մեկը պարանոցից պոկել է Արեգ Կյուրեղյանի խաչը, հիմա մենք պահանջում ենք, որպեսզի խաչը վերադարձվի: Բացի դա՝ սա գնահատում ենք, որպես բացահայտ ենիչերիական վարքագիծ: Պատմությունից հայտնի են շատ դեպքեր, երբ ենիչերիները քրիստոնեական բնակչությանը դավանափոխություն անելու նպատակով հենց նման քայլերի էին դիմում՝ խաչը պոկում էին եւ այլն»,- ասաց պաշտպանը: Ինչ վերաբերում է Արեգ Կյուրեղյանի առողջական վիճակին, ապա նա փոխանցել է, որ նրա վիճակը նորմալ է, խնդիրներ չունի:

«Մի քանի օր առաջ իրեն այցելել է դատական բժիշկ, որպեսզի զննի եւ հավանաբար դատաբժշկական փորձաքննություն նշանակի, սակայն Արեգ Կյուրեղյանը հրաժարվել է զննության ենթարկվել»,- armtimes.com-ի հետ  զրույցում ասաց Շուշանյանը:

Վերջինիս ավելի վաղ տեղեկացրել էր հետեւյալը. «Արեգի քթի, ճակատի հատվածում վնասվածքի հետքեր՝ արյունազեղումներ կային, ու ըստ իր խոսքերի՝ ամբողջ մարմնի վրա, այսինքն՝ կրծքավանդակի, որովայնի, մեջքի, ոտքերի շրջանում ինքը բազմաթիվ՝ 100-ից ավելի հարվածներ է ստացել ոստիկանների կողմից, եւ այդ ամենն արձանագրվել է նաեւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բժշկի կողմից»:

Արեգ Կյուրեղյանի եւ ոստիկանների միջեւ միջադեպը դատարանում սկսվել է այն բանից, երբ Կյուրեղյանը փորձել է գրություն փոխանցել իր պաշտպան Արա Ղարագյոզյանին: Սակայն ուղեկցող ոստիկանների մեկը խլել է թուղթը:

Շուշանյանի խոսքով՝ Արեգ Կյուրեղյանը պահանջել է, որպեսզի թուղթը վերադարձնեն, սակայն ոստիկաները չեն վերադարձրել:

«Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների ծեծի ենթարկելու փաստով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ